01.11.23

Հայոց լեզու

Դիմավոր բայեր

  1. Դիմավոր բայեր
    Դիմավոր բայերը ունենում են դեմք, թիվ, եղանակ, ժամանակ, նաեւ այն հատկանիշները, որ մինչեւ հիմա սովորել ենք՝ լինում են ե կամ ա խոնարհման, պարզ կամ ածանցավոր, ներգործական, կրավորական կամ չեզոք սեռի։
    Դեմքը համապատասխանում է անձնական դերանուններին՝ խոսող (I դեմք), խոսակից (IIդեմք), երրորդ անձ (III դեմք)։
    Թիվը լինում է եզակի եւ հոգնակի՝ կախված նրանից, թե քանի հոգի է խոսում։
    Ժամանակը լինում է ներկա՝ եթե գործողությունը կատարվում է խոսելու պահին, անցյալ՝ եթե կատարվել է խոսելու պահից առաջ եւ ապառնի՝ եթե կատարվելու է խոսելու պահից հետո։
  2. Եղանակը խոսելու ձեւն է․ լինում է, որ հստակ գործողությամ մասին ենք ասում, լինում է՝ ցանկություն ենք արտահայտում, հրամայում ենք, պայման ենք նախատեսում կամ հարկադրանք ենք եհթադրում։ Ըստ այս ձեւերի՝ բայը կարող է արտահայտվել հինգ եղանակով՝
    -սահմանական
    -հրամայական
    -ըղձական
    -ենթադրական
    -հարկադրական։
    Եղանակների մասին մանրամասն կխոսենք հաջորդ դասին։ Հիմա՝

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

  • Գտիր դիմավոր բայերի դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։

կառուցել է – 3րդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ, ներգործական, պարզ

ջարդվել էին – 3րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ, կրավորական, ածանցավոր

փախցրել էր – 3րդ դեմք, եզակի ոիվ, անցյալ ժամանակ, ներգործական, պատճառական

սիրել էր – 3րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ, ներգործական, պարզ

ամուսնացել էր – 3րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ, չեզոք, պարզ

ուզել էր – 3րդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ, ներգործական, պարզ

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն են, սեռը, կազմությունը։

մասնակցած – չեզոք, հարակատար դերբայ, պարզ

փակելու – ներգործական, ապակատար դերբայ, պարզ

զարդարելով – ներգործական, անորոշ դերբայ, պարզ

կահավորելով –ներգործական, անորոշ դերբայ, պարզ

ելա – չեզոք, անորոշ, պարզ

  • Գտիր 4 հատուկ գոյական, որոշիր՝ որ հոլով են դրված։

Սոֆիևկան – ուղղական

Ադամ – ուղղական

Նապոլեոնի – սեռական

Սոֆյային – հայցական

  • Կազմիր դղյակ, անուն, սպա, տարի բառերի հոգնակին։ Գրիր նաև նույն գոյականների հոլովումը։

դղյակ – դղյակներ, ի արտաքին

անուն – անուններ, ա ներքին

սպա – սպաներ, ի արտաքին

տարի – տարիներ, վա արտաքին

  • Գտիր դերանունները, որոշիր՝ որ տեսակի են։

այդ – ցուցական

մի – անորոշ

ինչ-որ – անորոշ

նրանց – անձնական

  • Տեքստից գտիր գեղեցիկ, ճակատամարտ, պալատ, կոչել, վաղորդայն բառերի հոմանիշները։

գեղեցիկ – Չնաշխարհիկ, գողտրիկ

ճակատամարտ – կռիվպ

պալատ – դղյակ

կոչել – անվանել

վաղորդյան – լուսաբաց

  • Տեքստից գտիր երեք բարդ և երեք ածանցավոր բառ։

ածանցավոր – գողտրիկ, հունական, դասական

բարդ – ուղեգորգ, երփներանգ, բարձրաստիճան

  • Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
    կառուցել-կառույց (յ սղվեց)
    լուսաբաց-լույս (յ սղվեց)
    ուղեգորգով-ուղի (ի+ա)

Վանո Սիրադեղյան

Գրականություն

Կարդում ենք Վանո Սիրադեղյան

Կարդա «Սիրելու տարիք» պատմվածքը։

  1. Տեղեկություններ գտիր Վանո Սիրադեղյանի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Վանո Սմբատի Սիրադեղյան (անձնագրով՝ Վանիկ Սիրադեղյան, նոյեմբերի 13, 1946, Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հոկտեմբերի 15, 2021), Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

2․Մեկնաբանիր «Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն»։ նախադասությունը։

Ենթադրվում է, որ առաջինը խփողը առավելություն է ստանում դիմացինի նկատմամբ՝ թուլացնելով նրան, բայց հերոսը, լինելով ազնիվ, իրեն թույլ չէր տալիս առաջինը հարվածել։

3․Բնութագրիր տղային ըստ հետևյալ տողերի. «Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին»։

Աղջկան այնքան էր սիրում, որ աղջկա արժանապատվությունը իրենից վեր էր դասում։

4․Ինչո՞ւ է տղան որոշում, որ «Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամ անքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․»։

Տղան, լցվելով թշնամանքի զգացումով, ուժ էր ստանում։

5․Գտիր հատվածները, որտեղ երևում է, որ տղան պատրաստվում էր սպասվելիք կռվին։

Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։

Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։

6․Էսսե գրիր՝ «Արժանապատվություն, թե՞ պատասխանատվություն» թեմայով։

Արժանապատվություն, թե՞ պատասխանատվություն

Արժանապատվությունը ինքնըստինքյան ծագում է ինքնասիրությունից։ Արժանապատվությունը՝ երբ մարդ ինքն իրեն գնահատում, սիրում և պաշտում է։ Մարդը ամենաշատը կարող է հունից դուրս գալ, երբ իր պատիվը ոտնահարում են։

Պատասխանատվությունը առաջանում է այն ժամանակ, երբ դու քո կողքին սիրած մարդկանց ունես։ Այս դեպքում դու սկսում ես քեզ պատասխանատու զգալ իրենց համար։

Երբ մարդու արժանապատվությունը ոտնահարում են, հրահրում են կռվի, նա կարող է մտնել վտանգավոր կռվի մեջ, որից կարող է տուժել և՛ ինքը, և՛  իր ընտանիքը, բայց նաև պետք է քաջ գիտակցի, որ պատասխանատվություն է կրում իր և իր ընտանիքի համար։