Հարավային Եվրոպա

Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Աշխարհի տարածաշրջանների շարքում Հարավային Եվրոպան յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր ծովային աշխարհագրական դիրքով, բնության գեղեցկությամբ, բնական պայմանների ինքնատիպությամբ, պատմական և մշակութային հարուստ անցյալով, զբոսաշրջային նշանակությամբ, տնտեսական մասնագիտացմամբ։Թեև ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, բայց միշտ էլ բարենպաստ է եղել տարածաշխջանի երկրների զարգացման համար, հատկապես հին ժամանակներում։

Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

Ինքնաստուգում

1․Յուրաքանչյուր երկրում պատմականորեն ձևավորված հասարակական գործունեության ոլորտների ամբողջությունը կոչվում է. 

1) համաշխարհային տնտեսություն

2)տնտեսության ճյուղ 

3) ոչ արտադրական ոլորտ 

4) ազգային տնտեսություն

2․ Տնտեսության այն ճյուղերի ամբողջությունը, որոնք զբաղված են նյութական բարիքների արտադրությամբ, կոչվում է.

1) տրանսպորտ 3) գյուղատնտեսություն
2) ոչ արտադրական ոլորտ 4) արտադրական ոլորտ

3․Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ չէ.

1) համաշխարհային շուկան 3) մեքենայական արտադրությունը
2) ջերմային տրանսպորտը 4) աշխատուժը

4․Համաշխարհային տնտեսության զարգացման փուլերից չէ.
1) մինչագրարային փուլը 3) ինդուստրիալ փուլը
2) ագրարային փուլը 4) հետինդուստրիալ փուլը

5․Ոչ արտադրական ոլորտի ճյուղ չէ. 1) բեռնատար տրանսպորտը 3) պետական կառավարումը
2) գիտությունը 4) գովազդային գործակալությունը

6․Արդյունաբերության առաջատար եռյակի ճյուղ չէ.

1) էլեկտրաէներգետիկան 3) թեթև արդյունաբերությունը
2) քիմիական արդյունաբերությունը 4) մեքենաշինությունը

7․Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.

1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

8․Ո՞ր պնդումն է սխալ.
1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:
2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի
ոչ ավանդական աղբյուրների դերը:
3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:
4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

9․ Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:
2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն
ունեն ատոմային էլեկտրակայանները:
3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են
զարգացող երկրներում:
4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում
զարգացած երկրներին:

10․ Մեքենաշինության տեղաբաշխման սկզբունք չէ.
1) տեղաբաշխումը վառելիքային բազաների մոտ
2) տեղաբաշխումը սպառման վայրերի մոտ
3) տեղաբաշխումը խիտ բնակեցված վայրերում
4) տեղաբաշխումը գիտական կենտրոնների մոտ

11․ Գյուղատնտեսական հողահանդակ չէ.0,25
1) վարելահողը 3) խոտհարքը
2) արոտավայրը 4) անտառը

12 «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 0․25
1) հացահատիկային — բրինձ
2) կերային — ցորեն
3) բանջարաբոստանային — կաղամբ
4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ

13․Հացահատիկային մշակաբույսեր չեն.0,25
1) կորեկը և գարին 3) բրինձը և եգիպտացորենը
2) վարսակը և ցորենը 4) արևածաղիկը և սոյան

14․Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.0,25
1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին
2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը

15․Ո՞ր պնդումն է ճիշտ. 0,5
1) Համաշխարհային անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է:
2) Լեռնային շրջանների անասնապահության հիմնական ճյուղը խոզաբուծությունն է:
3) Ոչխարաբուծությունը հիմնականում զարգանում է մերձքաղաքային գոտիներում:
4) Թռչնաբուծությունը անասնապահության ամենադանդաղ զարգացող ճյուղն է:

16․ Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ծխախոտ ա. հացահատիկային
գարի բ. տեխնիկական
վարունգ գ. այգեգործություն
խնձոր դ. բանջարաբոստանային
1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ
2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ
4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

17․ «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը.

1) սուրճ — Բրազիլիա
2) թեյ — Հնդկաստան
3) բրինձ — Արգենտինա
4) եգիպտացորեն — ԱՄՆ

18․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազման կարգով.
ա. ծովային տրանսպորտ
բ. ավտոմոբիլային տրանսպորտ
գ. խողովակաշարային տրանսպորտ
դ. երկաթուղային տրանսպորտ
1) բ, ա, գ, դ 2) ա, դ, գ, բ 3) դ, գ, ա, բ 4) գ, բ, ա, դ

19․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:

2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում

20․Սխեմատիկ տեսքով ներկայացնել տնտեսության ճյուղային կառուցվածքը և նկարագրել դրանցից մեկը։

7-րդ դասարան- նախագիծ

1 Վեր հանել այն խնդիրները, որը գոյություն ունի տրանսպորտային համակարգում։

Տրանսպորտային մեքենաների մեծամասնությունը երկրի մթնոլորտը կեղտոտում է իրենց վառելիքներով։ Դրա համար ստեղծվել են մեքենաներ, որոնք աշխատում են հոսանքով։ Լավ կլինի, որ այդպիսի մեքենաները ավելի զարգանան և տարածվեն ամբողջ աշխարհում։

Սխեմայի տեսքով ներկայացնել տրանսպորտի տեսակները։ Նկարագրել դրանցից որևէ մեկը։

Համնդհանուր – ավտոմոբիլային, օդային, ջրային, երկաթուղային, ջրի ներքևում

Հատուկ – խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր

2․ Վերլուծել  երկաթուղիների նշանակությունը․

ա․տարածքով մեծ ու փոքր երկրներում։

Տարածքով մեծ ու փոքր երկրներում երկաթուղային տրանսպորը շատ օգուտ է տալիս։ Ես կարծում եմ, որ հադկապես մեծ երկրներում է այն կարևոր։ Երկաթուղային տրանսպորը մարդուն կարող է մի տեղից անվնաս տեղափոխել ուրիշ տեղ, ինչպես նաև իրերի առումով։

բ․   հարթավայրային և լեռնային երկրներում

Իրակե լեռնային հատվածներում նույնպես շատ են պետք գալիս երկաթուղային տրանսպորտներ, բայց արդեն ավելի դժվար և ավելի արժեքավոր են դրանք լինում։ Այս դեպքում մարդուն կամ որևէ իր տեղափոխելը ճամանակի առումով ավելի շատ է։ Ես կարծում եմ, որ երկաթուղային տրանսպորը ավելի օգուտ կտա հարթ տարածք ունեցող վայրերում։

3 Տրանսպորտի մեկ տեսակ ներկայացնել տեսանյութի միջոցով․

Պրեզենտացիա – Ջրային տրանսպորտ

Էկո նախագիծ

Խնդիր – պլասմասային շշեր, որոնք չեն ներծծվում հողի մեջ և թափոններ

Լուծում – պետք է առանձնացնել պլասմասայի, շշերի, թղթերի աղբամանները։ Չգցել հողերի մեջ, քանզի պլասմասան չի ներծծվում և մնում ու աղտոտում է շրջակա միջավայրը, օդը։

Տեղեկություններ

Կիրառվում է թափոնների առանձնացված հավաքում, թաղում և այրում։

Թափոնների կառավարման համակարգ, աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, երկրորդային օգտագործման և ուտիլացմանն ուղղված միջոցառումների համալիր, ինչպես նաև վերահսկողություն տվյալ գործընթացների նկատմամբ։ Տվյալ դեպքում թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում։ Կառվարման տվյալ համակարգը նպատակաուղղված է մարդու կյանքի և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության նվազմանը՝ տնտեսական բնույթի պատճառներով պայմանավորված և հաշվի առնելով թափոնների մեծ մասին երկրորդային օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գեղագիտական պատճառներով։

Թափոններ, նյութեր և առարկաներ, ձևավորված արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացում կամ սպառման ընթացքում, և նախատեսված հեռացման համար կամ ենթակա հեռացման։

XX դարում արտադրական և սպառման թափոնների քանակությունը այնպես արագ էր աճում, որ թափոնների փևավորումը մեծ քաղաքների և խոշոր արտադրությունների դարձավ կարևոր հիմնախնդիր։

Բնական գիտությունների տեսակետից, ցանկացած նյութ տեսականորեն կարող է օգտագործվել այս կամ այլ կերպ։ Օգտագործման բնակական սահմանափակում է հանդիսանում տնտեսական նպատակահարմարությունը։

Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից։ Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել։

Թափոնների վտանգավորությունը որոշվում է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններով, ինչպես նաև դրանց պահման կամ շրջակա միջավայրում տեղավորման պայմաններով։

Ներկայումս Ռուսաստանում, համաձայն 04.12.2014 թվականի № 536 «Ըստ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վտանգավորության աստիճանի՝ թափոնները I—V վտանգավորության դասերին դասելու չափորոշիչները հաստատելու մասին» ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության հրամանի, թափոնների համար սահմանված է վտանգավորության 5 դաս, որոնք ներկայացված են աղյուսակում։

Մելիտոպոլ քաղաքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը

Տարբեր տեսակի թափոնների առանձնացված հավաքումը որոշում է առանձին բաղադրիչների ուտիլիզացման արդյունավետությունը և արժեքը։ Ուտիլիզացիայի համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են բիոքայքայվող խոնավ սննդային թափոններ, պլաստմասսա, մետաղներ, ապակի, և այլ բաղադրիչներ։

Զարգացած երկրներում XX դարում և ավելի ուշ թափոնների թաղումը հաճախ իրականացվում է ոչ թե տարերային աղբավայրերում, այլ հատուկ նախագծված ճարտարագիտական օբյեկտներում, կենցաղային թափոնների թաղման պոլիգոններում Պոլիգոնների նախագծերը պետք է նախատեսեն շրջակա միջավայրի վնասի նվազեցում, սանիտարա-տեխնիկական պահանջների պահպանում և այլն։

Մի շարք զարգացած երկրներում տարածված է ԿԿԹ ուտիլիզացումը այրման մեթոդով՝ հատուկ պոլիգոններում մոխրի հետագա թաղմամբ։ Ճիշտ իրականացման համար մեթոդը պահանջում է շատ բարձր ջերմաստիճանների հասնել որոշակի ժամանակով («վերջնաայրում», օրինակ՝ ելքային գազերի տաքացում 850 աստիճանից բարձր ջերմաստիճանի երկու և ավելի վայրկյանով)։

Թափոնների կառավարումը կանաչ քաղաքի կայացման համար կենտրոնական ոլորտ էֈ Վերջին
տարիներին այս ոլորտում գործադրվել են նշանակալի ջանքեր` ստեղծելով շրջակա միջավայրի
համար անվտանգ լուծումների շրջանակֈ

Երևանի տարածքում գոյացող վտանգավոր թափոնների (ՎԹ) մեծ մասն արտանետվում է
օրինական, հսկվող աղբանոցներ, որոնք դեռևս տեխնիկական անվտանգության պատշաճ
միջոցառումներ չեն իրականացնումֈ ՔԿԿԹ-ներ, ՎԹ-ներ կամ այլ թափոններ չեն արտանետվել
ԵՄ պահանջներին համապատասխանող սանիտարական աղբավայրերֈ Ուստի, բացի
հավաքման բարեփոխումներից, հարկ է կատարել էական փոփոխություն ՔԿԿԹ-ների
արտանետման գործումֈ Սկսած 2018թ.-ից` նախատեսվում է ՎԶԵԲ-ից և ԵՆԲ-ից 16 մլն եվրո
վարկի (յուրաքանչյուրը՝ 8 մլն եվրո) և 8 մլն եվրո ԵՄ դրամաշնորհի օգնությամբ Երևանում
կառուցել սանիտարական աղբավայր: Գոյություն ունեցող կառավարվող աղբավայրերի
(որոնցից ամենախոշորը Նուբարաշենի աղբավայրն է) փոխարինման աշխատանքների
կատարողը կընտրվի հանրային մրցույթի արդյունքներով: Նուբարաշենի և Աջափնյակի

աղբավայրերի փակումը նախատեսվում է իրականացնել E5P-ի հատկացրած 2 մլն եվրո
դրամաշնորհով, որը կտրամադրվի ի հավելումն 24 մլն եվրոյի և կտարածվի ամբողջ նախագծի
շրջանակներումֈ Նոր սանիտարական աղբավայրը պետք է համապատասխանի կոշտ
թափոնների կառավարման ԵՄ չափորոշիչներին: Ակնկալվում է, որ համայնքը համայնքայինմասնավոր գործակցության շրջանակներում ՔԿԿԹ-ների տեսակավորման վերամշակման
գործարանի կառուցման համար մրցույթ կհայտարարիֈ Միջոցառումը կիրականացվի
բացառապես այն դեպքում, եթե ներդրումն իրականացվի ինքնածախսածածկման սկզբունքովֈ
Ներկայումս գործող Նուբարաշենի աղբավայրը շահագործման է հանձնվել 1960-ականներին.
այստեղ արտանետվում է Երևանի ՔԿԿԹ-ների հիմնական զանգվածըֈ Այս աղբավայրում
արտանետվում են տարեկան 325 հազար տոննայից ավելի ՔԿԿԹ-ներ (օրական միջին հաշվով
850-900տ)ֈ 2009թ. ճապոնական «Շիմիձու»
89 կորպորացիայի հետ կնքվեց պայմանագիր`
Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի հավաքման նպատակովֈ Սկզբնական ծրագիրը
նախատեսում էր էլեկտրաէներգիայի արտադրություն մեթանի այրումից, սակայն ներկայումս
մեթանը միայն այրվում էֈ ԿԷԶԳԾ-ը90 նախատեսում է մեթանի օգտահանում էլեկտրաէներգիայի
արտադրության նպատակով 2020թ. հետո, ինչն արտացոլված է նաև ԿՔԳԾ-ի՝ էներգիայի ոլորտի
ռազմավարական շրջանակում (տես գլուխ 7)ֈ Հարկ է նշել, որ կլիմայական փոփոխությունների
հնարավորությունը նվազեցնելու տեսանկյունից ՔԿԿԹ-ների կառավարումը ԿԷԶԳԾ-ում
վերհանված է որպես երկրորդ ամենախոշոր ոլորտ:

Տրանսպորտի միջազգային գլխավոր ուղղիները

1.Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

Տրանսպորտի շնորհիվ երկրները կարողանում են բեռներ տեղափոխել։ Տրանսպորտի միջոցով են նաև մարդիկ ուղևորում։ Եթե քո երկիրը չունի տվյալ ապրանքը, ապա տրանսպորտի տարբեր միջոցների շնորհիվ դու կարող ես ուրիշ երկրներից ներմուծել այն։

2.Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚: 

Տարբեր երկրներում տարբեր են, սակայն ամենաշատը ծովայինն է և երկաթուղայինը, քանզի դրանք ամենահարմարավետ տեսակներն են։

3.Նշել ուրվագծային քարտեզի վրա, հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց:

Տրանսպորտ և կապ

1.Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհի հասարակական կյանքի կազմակերպման համար։ Որտեղ զարգացած են հաղորդակցության միջոցները, այնքան մեծ են այդ տարածքի զարգացման հնարավորությունները։

2.Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

բեռնաշրջանառությունը – (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ)

– ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

3.ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ամենահարմար տրանսպորտը ավտոմոբիլայինն է և օդայինը։

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

1․Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, որսորդությունը բնական պայմաններում ստեղծված ոլորտներ են, իսկ նյութական արտադրությունը՝ նյութական։ Այն մտնում է արդյունաբերության մեջ, իսկ թվարկածները՝ գյուղատնտեսության։

2․Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառների դերր՝ պտուղների, հատապտուղների, սերմերի, սնկերի հավաքման, վայրի մեղրի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում: Այս բարիքները օգտագործվում են անտառային տնտեսության և որսորդության մեջ։

3․Ի՞նչ հետևանքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձկնորսությունը և որսորդությունը վատ, իսկ անտառային տնտեսությունը կարծում եմ լավ։ Անտառային տնտեսությունը բարիքներ է բերում, իսկ ձկնորսությունը և որսորդությունը միայն վնաս, քանզի նրանք սպանում են կենդանիներին։

4․Նշել երկրներ, որտեղ տվյալ ճյուղերի զարգացումը համարվում է առաջնային։

Չինաստանը, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Ֆիլիպինները, Թաիլանդը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսպանիան:

Աթենք գործարան

Նախագիծ – գործարաններ

Մասնակիցներ – Անի Քարամյան

Նպատակ – ծանոթանալ Հայաստանի գործարանների հետ

Ընթացք –  Ամեն շաբաթ ես կներկայացնեմ որևէ գործարանի, իր արտադրանքի, ընդլայման մասին։ Հետազոտական աշխատանք կկատարեմ, կիմանամ արդյոք այդ գործարանը որևէ վնաս հասցնում է երկրին, եթե հասցնում է, ապա ինչ վնաս։

Գործարան – Աթենք

Ղեկավար – Արտյոմ Արթուրի Մարտիրոսյան, տնօրեն

Աշխատողների քանակ – 251-ից մինչև 1000-ը

Սեփականության ձև – Ոչ պետական

Հիմնադրման տարի1993թ․

Իմ կողմից վերլուծություն – Աթենք գործարանը արտադրում է մսամթերք։ Այն մտնում է սննդի արդյունաբերության մեջ։ Վնասներ չի հասցնում երկրին։ Նա իր ճյուղերը դրել է տարբեր վայրերում։ Աշխատում է որակով։

Քարտեզի վրա նշված են Աթենքի վայրերը

Մանրամասնորեն ես պատմում եմ այս ռադիոնյութում

Բուսաբուծություն

1․Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Բուսաբուծությունը զարգացնելու համար պետք է բարենմաստ պայմաններ, որի մեջ մտնում են մշակված հողը, ջուրը և արևի ճառագայթները։

2․Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Նրանք իրար հետ կապված են։ Օրինակներից մեկն է, որ անասնապահությանը կեր է հասնում բուսաբուծությունից։

3․Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն