Ներկայացնել մայիս ամսվա հաշվետվությունը

Տնային աշխատանք

Ներկայացնել մայիս ամսվա հաշվետվությունը․

Հետաքրքիր մարդիկ

Իրարկե հետաքրիր մարդը պետք է ունենա գիտելիքներ, լինի տեղեկացված տարբեր լուրերով և նորություններով, կարդա տեղեկություններ և այլն։ Բացի գիտելիքից, նա պետք է լինի հասկացող, ունենա իր առանձնահատուկ մտքերը և չվախենա դրանք արտահայտելուց։ Հետաքրքրասեր մարդը երբեք չի մնա իր տան չորս պատերի մեջ, նրա սիրտը միշտ կպոռթկա՝ դուրս գալ ճամփորդելու, տեսնել նոր վայրեր, տեղեկություններ հավաքել, բացահայտել այն, ինչ դեռ չեն բացահայտել։ Եթե բնակչության մեծամասնությունը լիներ այդպիսին, ապա երկիրը կընդլայնվեր և ավելի ու ավելի կզարգանար։ Իհարկե շատ ժամանակ լինում է այնպես, որ մարդն իր հետաքրքրությամբ հասնում է այնտեղ, որտեղ պետք չէր։ Պետք է գիտակցել, թե ինչը ուսումնասիրել, իսկ ինչը ավելի լավ է մնա անհայտ։ Հետաքրքրասերի կողքին միշտ կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել նրան։ Հետաքրքրությունը վատ բան չէ, բայց դա նույնպես պետք է չափի մեջ լինի։

16.05.2022

Դասարանական աշխատանք

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու:

Միմյանցից – բացառական հոլով
Մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Մեկմեկու – սեռական հոլով
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով:

Իրարով – գործիական հոլով

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: – ովքեր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: – երբվա, երբվանից
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: – որոնք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը: – ենթակա
Քո ուզածն ի՞նչ է: Գտի՛ր նախադասության ստորոգյալը: – ի՞նչ է

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչո՞ւ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները: – Ինչո՞ւ
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը որ պահում էր մեզ: – Ինչի՞ց
Ո՞վ կահասկանա ինձ: – Ո՞վ
Դու կռվել ես նրա հետ, ինչի՞ համար: – ինչի՞

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

11․05․2022

1. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Քո խաղալիքն էր ջարդել:

Առանց ձեզ տեղ չէր գնում:
Մեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ինձ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:

2. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

3. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:

Իմ պայուսակը մոռացել եմ։

Քո գրիչը ինձ մոտ է մնացել։

Նրա շունը շատ լավն է։

Իր այգին գեղեցիկ է։

Մեր տունը մոտ է գտնվում։

Ձեր տետրերը դեռ ստուգված չեն։


Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

4. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական- Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք
Սեռական- իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց
Տրական- ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց
Բացառական- ինձնից, քեզնից, նրանից, իրենից, մեզնից, ձեզնից, նրանցից
Գործիական-  ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանցով
Ներգոյական- ինձնում, քեզնում, նրանում, իրենում, մեզնում, ձեզնում, նրանցում
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

նրանք

11.05.2022

Դասարանական աշխատանք

1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:

Դա
-Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:

Սա
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Այստեղ, այս

Ուղղական   սա սրանք դա դրանք նա նրանք
Սեռական    սրա սրանց դրա դրանց նրա նրանց
Տրական    սրան սրանց դրան դրանց նրան նրանց
Հայցական սրան սրանց դրան դրանց նրան նրանց
Բացառական սրանից սրանցից դրանից դրանցից նրանից նրանցից
Գործիական սրանով սրանցով դրանով դրանցով նրանով նրանցով
Ներգոյական սրանում սրանցում դրանում դրանցում նրանում նրանցում

2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ – սա, այն, դա, այդ, սույն, մյուս։
բարդ – այսքան, այսչափ, նունտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի։

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:

Սա


Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

Սրանք են

4. Ընդգծե՛ք ցուցական երեք դերանուն․

Ա․ այս, նույնքան, սույն։ 

Բ․ այդպիսի, միևնույն, նա,

Գ․ նույնպես, այդ, սրանք։ 

04․05․2022

Դասարանական աշխատանք

1. Ընդգծե՛ք անձնական երեք դերանուն

Ա ես, դուք իրենք

Բ դրանք, դու, մենք,

Գ մեզնից, նրանք, ձեր

2. Ընդգծե՛ք երեք հարադրավոր դերանուն

Ա մի քանի, ոչ ոք, ինչ-ինչ,

Բ ոչ մեկը, ինչ-որ, ամեն մի։

Տնային աշխատանք

1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

 Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան:

Բոլորը հրավիրված են կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:

Ամբողջը դարձավ կրակի բաժին:

2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:

 Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:

Ես եկա

Դու եկար

Նա եկավ

Մենք եկանք

Դուք եկաք

նրանք եկան

Ո՞ւմ  պայուսակը։

Իմ պայուսակը։

Քո պայուսակը։

Նրա պայուսակը։

Իրենց պայուսակը։

Մեր պայուսակը։

Ձեր պայուսակը։

Նրանց պայուսակը։


Մոտենալ ո՞ւմ :

Ինձ մոտենալ

Քեզ մոտենալ

Նրան մոտենալ

Իրենց մոտենալ

Մեզ մոտենալ

Ձեզ մոտենալ

Նրանց մոտենալ

Իրենցից հեռանալ

Մեզնից հեռանալ

Ձեզնից հեռանալ

Նրանցից հեռանալ


Հեռանալ ումի՞ց:

Ինձնից հեռանալ

Քեզնից հեռանալ

Նրանից հեռանալ


Հիանալ ումո՞վ:

Ինձնով հիանալ

Քեզնով հիանալ

Նրանով հիանալ

Իրենցով հիանալ

Մեզնով հիանալ

Ձեզնով հիանալ

Նրանցով հիանալ

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Արևմտահայերեն

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

1․Բացատրի՛ր փափագ բառը։ 

Ցանկություն

2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։

Ծավի – երկնագույն, բաց կապույտ

Անշեջ – չմարող, անմար

3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար – լիներ, ան – այն(նա), անոր – նրա բառերը։

4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Փափագում է սիրել մեկին և նվիրվել նրան։

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

  1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա – նա(այն), հոն – այնտեղ, ան – այն, զանի – լույս, անկե – այնտեղից, անոր – նրա։ 

2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

Հույս վառվեց, որ կբացվի մի նոր առավոտ։

3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։

Լուսավորչի կանթեղը գերեզմանի լապտերներից է, որ պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն և օգտագործվում է հատուկ ժամերգության ընթացքում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ շաբաթ օրը՝ Զատիկի նախօրեին, երբ նրանից վառում են Սուրբ լույսը, այնուհետև դրանից լույսը բաժանում բոլոր ներկաներին։ Կոչվել է ի պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի։

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

  1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

Կարծես ներքուստ լացել է ուզում։

  • Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

Հոգու ալեկոծությունից լալիս է։

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Հիշում է լուսավոր անցյալը, բայց այս պահին տխուր է, լալիս է։

02․05․2022

Դասարանական աշխատանք

Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ

  • անձնական
  • ցուցական
  • փոխադարձ
  • հարցական
  • հարաբերական
  • որոշյալ
  • անորոշ
  • ժխտական

Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: 

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս

Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ

Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք 

  1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
  • Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 

Մարդուն դիմում ենք անվան փոխարեն, դրա համար մեծատառ ենք գրում։

3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: 

Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով: 

Ես – առաջին դեմք, եզակի թիվ։

Երբ ես ներս մտա բակ, նա, պատշգամբում նստած, կարդում էր:

 Ես – առաջին դեմք, եզակի թիվ։

Նա – երրորդ դեմք, եզակի թիվ

Մենք լուռ առաջ քայլեցինք: 

Մենք – առաջին դեմք, հոգնակի թիվ

Նա առաջարկեց նստել: 

Նա – երրորդ դեմք, եզակի թիվ

Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու: 

Ես – առաջին դեմք, եզակի թիվ

Քիչ անց մոտեցավ նա: 

Նա – երրորդ դեմք, եզակի թիվ

4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները: 

Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան: 

Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են: 

Նրանք քայլում էին խիտ թավուտում: 

Քիչ հետո մենք գետափին էինք: 

Անձնական դերանունների հոլովումը:

Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք

Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 

Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 

Հայցական ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց

Բացառական ինձնից, քեզնից, նրանից, ձեզնից, նրանցից, իրենցից

Գործիական ինձնով, քեզնով, նրանով, ձեզնով, նրանցով, իրենցով

Ներգոյական քեզնում, նրանում, ձեզնում, նրանցում, իրենցում

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 

Ես նախանձում եմ աղջկան: Ես

Հիմա տան տղամարդը դու ես: Դու – ստորոգյալ

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 

Դու միշտ սիրալիր ես: Դու – Երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով։

Իրեն ուղեկցիր քո սենյակ: Քո – Երկրորդ դեմք, եզակի թիվ, սեռական հոլով։

Ինձնից խորհուրդ հարցրու: ինձնից – առաջին դեմք, եզակի թիվ, բացառական հոլով

Տնային աշխատանք

Իմ Երևան 

Խոսք` Հովհաննես Ղուկասյան 

Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան

Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա։ 

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

  1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

Կապուտակ, կանաչ, ծաղկուն, արևաթագ վարդագույն, անմար, անուշ, քնքուշ, արևալույս, պարզկա, վառ, լուռ, երջանկալի,

2. Բացատրի՛ր բառերը՝ բուրաստան – բուրումնավետ, անուշաբույր, անմար – չմարող, երջանկալի – երջանիկ, արևալույս – լուսապայծառ։ 

3. Առանձնացրո՛ւ կազմությամբ բարդ բառեր, բառակազմորեն վերլուծի՛ր։ 

Վարդագույն – վարդ – ա – գույն

Արևալույս – արև – ա – լույս

Բուրաստան – բույր – աստան

Անուշաբույր – անուշ – ա – բույր

Երջանկալի – երջանիկ – ալի

4. Ստեղծագործության մեջ ինչպե՞ս է բնութագրվում Երևանը։  

Վարդագույն, անուշ, արևալույս։

Հայաստան իմ չքնաղ 

Երաժշտություն` Արթուր Գրիգորյան 

Խոսքեր` Մարիա Մինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ նրբագեղ – նուրբ, շքերթ -հանդիսավոր երթ, հնադարյան – հին դարերի, չքնաղ – նմանը չունեցող, գեղեցիկ, զմրուխտ – կանաչ քար, զեփյուռ – հով։

2. ,,քո սարերն զմրուխտված,, ․ այստեղ ի՞նչ իմաստով է գործածվել զմրուխտ բառը։

Կանաչ 

3․Դուրս գրի՛ր հարակատար դերբայով արտահայված բառերը։ 

Պատված, հագած, սրբացած, զմրուխտված։

4. Առանձնացրո՛ւ փոխաբերաբար գործածաված նախադաասություններ։ 

զգեստ հագած, շքերթ են կանգնել, սարերը զմրուխտված։

Նանարի Նայ 

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ 

(Արագ մաս) 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Դուն էկար բարով էկար, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Քու գալ ինձի դուր էկավ, 

Նանարի նայ, նանարի նայ: 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Հազար էրնեկ քու տիրուն, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

(Դանդաղ մաս) 

Կըց գիշերն ու ցերեկուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Չեներ էսի երերուն, 

Նանարի նայ, ջանարի նայ, 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Հազար էրնեկ քու տիրուն: 

Նանարի, նանարի, նանարի նայ: 

(Արագ մաս) 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ:

Հեյ գյուլ եմ 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Մանի ասեմ ու շարեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ծաղիկ ունեմ նարնջի, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Տղա վեր արի, փընջի: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ոսկին ծալեծալ կուզեմ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: