22.03.24

Բանաստեղծություններ՝ «Գարունը սիրտ է հուզում», «Դու իմ գարնան առավոտ», «Մորս համար գազել», «Իմ խոսքերը կարկաչում են կապույտում»։

Չարենցյան բառեր

Երգում է ծովը,
փողոց
զնգոց 
սիրտը խենթ է 
գինի
դաշտ
շշուկ
կրակ
բոց
հով է
մորմոքող հուր
հույս

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

  1. Կարդա հայրենիքին նվիրված ևս մի բանաստեղծություն՝ «Հայրենիքում»
  1. Գտիր այն հուշումները, որ բանաստեղծությունը վերաբերում է Հայաստանին։
    Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
    Երկինքներ, որպես երազներ հոգու։
    Երկինքներ, որպես մանկական աչեր։
  2. Գտիր տողերը, ուր երևում է բանաստեղծի հոգևոր կապը իր հայրենիքի հետ։
    Մենակ էի ես, ինձ հետ էիր դու։
    Երբ լսում էի մրմունջը լճի
    Ու նայում էի թափանցիկ հեռուն –
    Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
    Կորոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
  3. Մեկնաբանիր «աստղային, անհուն կարոտ» բառակապակցության նշանակությունը։
    Անսկիզբ ու անվերջ կարոտ
  4. Մեկնաբանիր «Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
    Խառնելով հոգիս աստղային մութին․․․» տողերը։
    Հեղինակն իր հոգին նմանեցնում է մութ երկնքին, և բնությունը համեմատում է իր հոգու հետ։
  5. Գտիր այն բառերը, որ իրենց բուն իմաստից բացի այլ զուգորդումներ են առաջացնում։
    Երկինքներ, որպես երազներ հոգու

22.03.24

1. Բագրատունին զորավարներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորով հետապնդել փախչողներին:

Բագրատունին ասաց․
— Զորավարներ, շտապ օգնություն հասցրեք ինձ, ես որոշել եմ հեծելազորով հետապնդել պախչողներին։

2. Արքան, դիմելով քահանայապետ ընտրելու հավաքված ժողովրդին, ասաց, որ սա է նրանց քահանայապետի զավակը, թող նրանց քահանայապետ լինի:

Արքան քահանայապետ ընտրելու հավաքված ժողովրդին ասաց․
— Սա է ձեր քահանայապետի զավակը, թող ձեր քահանայապետը լինի։

3. Ծանր մտորումների մեջ էր իշխանը, թե ինքն ինչ անի, ում դիմի, որ իրեն հասկանան ու օգնեն։

Իշխանը ծանր մտորումների մեջ էր <<Ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ, որ ինձ հասկանան ու օգնեն>>։

4. Վերակացուն երկտողում հայտնում էր մեզ, որ այսօր եւեթ ճանապարհ ընկնենք. ինքը մենակ չի կարող այդ գործը գլուխ բերել։

Վերակացուն երկտողում հայտնում էր <<Դուք պետք է այսօր ևեթ ճանապարհ ընկնեք, ես չեմ կարողա այդ գործը գլուխ բերել։

5. Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է, որ հիացած է հայ ժողովրդի մշակույթի վեհությունը ցույց տվող հին ձեռագրերի ժողովածուով եւ երբեք չի մոռանա այն, ինչ տեսել է այնտեղ:

Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է <<Հիացած եմ հայ ժողովրդի մշակույթի վեհությունը ցույց տվող հին ձեռագրերի ժողովածուով,- և ավելացրել,- ես երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսել եմ այնտեղ։

6. Գետին մոտենալիս նա քնքշորեն դիմեց նժույգին՝ ասելով, թե նա, իրեն մեջքին առած | քաջությամբ կտրեց Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչու պետք է վախեցն նրան:

Գետին մոտենալիս նա քնքշորեն դիմեց նժույգին՝ ասելով․
— Դու ինձ մեջքիդ առած քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչու՞ պետք է վախեցնի քեզ։

7. Ընկերոջս հարցրի, թե ինչով է ինքը բացատրում իր այդ տգեղ վարմունքը Ձեզ ներկայությամբ:

Ընկերոջս հարցրի․
— Ինչո՞վ ես բացատրում քո այդ տգեղ վարմունքը իրենց ներկայությամբ։

8. Ընկերս մի երեկո ծիծաղելով ինձ ասաց, թե չգիտեմ արդյոք` ինչու է Մարտինը իմ դեմ այդպես վատ տրամադրված. չէ՞ որ մենք ժամանակին ընկերներ ենք եղել:

Ընկերս մի երեկո ծիծաղելով ինձ ասաց․
— Չգիտեմ ինչու է Մարտինը քո դեմ այդպես վատ տրամադրված, չէ՞ որ դուք ժամանակին ընկերներ ենք եղել։

9. Նա ստել է` քեզ ասելով, թե ինքը գիտի, որ ես գաղտնի եմ գրում, մենակությանս պահերին։

Նա ստել է՝ քեզ ասելով․
— Ես գիտեմ, որ նա գաղտնի է գրում մենակության պահերին։

10. Ինձ ասել էր, որ գնամ, փնտրեմ իր հարազատներին. ինքը հետո է գալու։

-Նա ինձ ասաց․“Գնա և Փնտրիր իմ հարազատներին։ Ես ավելի ուշ կգամ։

Ինքնաստուգում 20.03.2024

1.Ինչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով: 

2. Որ ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

Ոսպնյակը պարփակող գնդային մակերևույթների C1,C2 կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է գլխավոր օպտիկական առանցք:Այդ առանցքով ուղղված լուսային ճառագայթները ոսպնյակով անցնելիս չեն բեկվում և իրենց ուղղությունը չեն փոխում:

3. Որ ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:

Ըստ իրենց ձևի՝ ոսպնյակները լինում են ուռուցիկ և գոգավոր:

Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը:Լինում են երկուռուցիկ (ա), հարթուռուցիկ (բ), գոգավոր-ուռուցիկ (գ) ոսպնյակներ:

Գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը:Նրանք նույնպես լինում են 3 տեսակի. երկգոգավոր (ա),հարթ-գոգավոր (բ), գոգավոր-ուռուցիկ (գ): 

4. Ինչ է բարկ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ինչ հատկությամբ է այն օժտված:

Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը (հաստությունը) զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից՝ d≪R1,R2Այստեղ d-ն ոսպնյակի հաստությունն է, R1,R2-ը՝ գնդոլորտների շառավիղները:

Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն:

5. Ինչով են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Ոսպնյակն ունի 1 գլխավոր և բազմաթիվ երկրորդային օպտիկական առանցքներ: Եթե ուռուցիկ ոսպնյակի նյութի բեկման ցուցիչն ավելի մեծ է միջավայրի բեկման ցուցիչից, օրինակ եթե միջավայրն օդն է, իսկ ոսպնյակը ապակի, ապա ուռուցիկ ոսպնյակը հավաքող է:Ոսպնյակը հավաքող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում:

6. Որ կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

Ցանկացած ոսպնյակ ունի երկու գլխավոր կիզակետ. ամեն կողմից մեկական, ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքի վրա: Հավաքող ոսպնյակի կիզակետերը իրական են, իսկ ցրողներինը՝ կեղծ:

7. Ինչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

Ոսպնյակի օպտիկական կենտրոնից` Oմինչև գլխավոր կիզակետ` F ընկած հեռավորությունը կոչվում է ոսպնյակի կիզակետային հեռավորություն:Կիզակետային հեռավորությունը նշանակվում է OF կամ F, և չափվում է մետրով: 

8. Որ մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:

Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ և նշանակվում է Dտառով: D=1/F Ինչքան փոքր է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը, այնքան ավելի մեծ է նրա օպտիկական ուժը, այսինքն ՝ այնքան ավելի ուժեղ է այն բեկում ճառագայթները:Հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը դրական է՝ D≻0, իսկ ցրող ոսպնյակի օպտիկական ուժը բացասական է՝D≺0:Օպտիկական ուժի չափման միավորը 1 դիօպտրիան է: 1դպտր=1մ−1

9.Առարկայի պատկերի բարձրությունը ցրող ոսպնյակում 53 սմ է, իսկ ոսպնյակի գծային խոշորացումը 0,6: Որքա՞ն է այդ առարկայի բարձրությունը:

H = Γh = 0,6 · 53սմ = 31,8 սմ

10.Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

h=0,8 մH-?Г=2,5H=2,5×0,8=2,0մ

Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

Ոսպնյակի խոշորացումը ցույց է տալիս, թե առարկայի պատկերի գծային չափերը առարկայի  չափերի որ մասն են կազմում:Խոշորացումը նշանակում են Гտառով:Առարկայի պատկերի և առարկայի գծային չափերի հարաբերությունը կոչվում է ոսպնյակի խոշորացում:

Active Villagers

The Llithfaen Post Office …

  • a. closed ten years ago.
  • b. has been saved by the local people.correct
  • c. has now closed.

2The shop has been bought …

  • a. by the local council
  • b. for £40,000.
  • c. with the help of the people who live in the area.correct

3The shop was going to close …

  • a. because of a decision by the European Union.
  • b. because the owner needed the money.
  • c. because the owner thought he was too old to run the shopcorrect

4£500 …

  • a. was paid by every person in the village.
  • b. was paid by the owner of the pub.
  • c. was the amount of money the villagers still had after the village post office had been bought.correct

5Llithfaen no longer has …

  • a. a school.correct
  • b. a leisure centre.
  • c. a pub.

Թեմա 13/2․Ընտրություններ.

գ/ Ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ
դ/ Ընտրությունը և կուսակցությունները /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․
 Բավարա՞ր եք համարում ընտրությունների հրապարակայնության աստիճանը մեր երկրում /բլոգային աշխատանք/․

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Գազելը բանաստեղծական ձև է,որը ձևավորվել է  9-10րդ դարերում:Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում:Գազելը բաղկացած է մի քանի երկտող տներից,որոնց առաջին տան զույգը և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են,իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում:Հայ գրականության մեջ նշանավոր են Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի գազելները:

《Մորս համար գազել 》բանաստեղծությունում Եղիշե Չարենցը հիշում է իր մորը,մոր  դիմագծերը.
   Հիշում եմ դեմքը քո ծեր,մայր իմ անուշ ու անգին,
   Լույս խորշումներ ու գծեր,մայր իմ անուշ ու անգին:
  
Նա կարոտում է մորը ,քանի որ գտնվում է օտարության մեջ,և մայրը չի կարողանում հոգ տանել իր որդու մասին.
   Եվ հիշում ես քո որդուն ,որ հեռացել է վաղուց,-
   Ուր է արդյոք հեռացել,մայր իմ անուշ ու անգին:

Եվ մայրը ցավ է ապրում, որ իր որդուն չի կարող օգնել.
   Մտորում ես դու տխուր,-օրրում է թթենին
   Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Նույն կերպ էլ պետությունը չի կարողանում հոգ տանել իրենց հեռու գտնվող իր ժողովրդի մասին:

20.03.24

  • Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։

1. Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին,- եկավ դևն ու հարցրեց,- չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,- եկավ դևն ու հարցրեց։

2. Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,- ասաց տանտերը մոտենալով հյուրերին,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,- ասաց տանտերը մոտենալով հյուրերին:

3.– Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

Երբ հանդիպեցինք ընկերս ասաց.
-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

-Մեծ եղավ իմ ուրախությունը,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

4.–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Advertisement

about:blank

Անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը.
-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը:

5. –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով շշնջաց որդին.

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,- խոնարհվելով շշնջաց որդին։

6. –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտել ասում է իր աշակերտներին ասաց.

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասաց Արիստոտելն իր աշակերտներին։

7. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս,- ասաց մայրը գլուխը տարուբերելով և դեձանը ձեռքից ցած դրեց,- հայրս ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը գլուխը տարուբերելով և դեձանը ձեռքից ցած դրեց:

8.Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով։

  1. Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն։

10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով:

11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

Թեմա 13/1․Ընտրություններ.

ա/ Ի՞նչ է ընտրությունը
բ/ Ընտրողները և ժողովրդավարությունը /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․
 Բացատրե՛ք հետևյալ հասկացությունների նշանակությունը․
ա/ ընդհանուր ընտրական իրավունք

Այս հասկացությունը նշանակում է, որ ընտրության մասնակցողները, բոլորը ունեն նույն ընտրական իրավունքները, որոնք էլ անվանվում են ընդհանուր


բ/ հավասար ընտրական իրավունք

Այս հասկացությունը նշանակում է, որ ընտրության ժամանակ, բոլոր ընտրողների իրավունքները հավասար են։


գ/ ուղղակի ընտրական իրավունք

Ըստ «Կոնվենցիայի»՝ 

Ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիները քվեարկում են անմիջականորեն` համապատասխան թեկնածուին և (կամ) թեկնածուների ցուցակներին «կողմ» կամ թեկնածուին, թեկնածուներին և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ» կամ բոլոր թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ»:


դ/ գաղտնի քվեարկություն /բլոգային աշխատանք/․

որի դեպքում բացառվում է քվեարկողի կամարտահայտության նկատմամբ հսկողությունը։ Քվեարկության գաղտնիությանը ապահովվում է քվեաթերթիկների, գնդիկների կամ քվեարկության հատուկ մեքենաների միջոցով։

Հայկական կոնյակ

Արարատի ավանդազրույց

Համաձայն մի ավանդազրույցի, ջրհեղեղի ժամանակ Նոյան տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա։ Նոյն աղավնուն բաց է թողել՝ ցամաք գտնելու, իսկ թռչունը վերադարձել է կտցին ձիթենու ճյուղ։ Երբ ջրերը հետ են քաշվում, Նոյն իջնում է լեռան վրայից և բնակություն հաստատում դաշտում։ Այդ ժամանակ նա վեց հարյուր տարեկան էր։ Իր որդիների հետ նա սկսում է խաղող աճեցնել։ Ենթադրվում է, որ մարդկությունն առաջին անգամ զգացել է գինու համը, երբ Նոյը համտեսել է Արարատի ստորոտում եղած կենարար խմիչքը։

Հնագույն ձեռագրերն ու ժողովրդական ավանդազրույցներն ապացուցում են, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գինեգործությամբ և խաղողագործությամբ զբաղվել են մ.թ.ա XV դարից։ Հունական պատմիչներ Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի աշխատություններում հիշատակվում է, որ հայկական կոնյակն արտահանվում էր հարևան երկրներ՝ վաճառելու համար։ Գինին եղել է բարձր որակի, հին և զանազան։ Հայաստանը խաղողի աճեցման ամենահին ավանդույթ ունեցող երկիրն է։

Ներկայումս, Հայաստանում կոնյակի արտադրության համար աճեցվում են խաղողի 6 հիմնական տեսակներ. 5-ը հայկական՝ մսխալի, գառան դմակ, ոսկեհատ, կանգուն և մեկը վրացական՝ ռքածիթելի։ Նախկինում հատապտուղները խառնում էին, այնուհետև հյութը քամում էին խաղողի ալկոհոլ ստանալու համար։ Այժմ պտուղները դասակարգում են ըստ իրենց տեսակների։

Հայկական կոնյակի արտադրման հումք

Հայկական ստանդարտը նկարագրում է նաև կոնյակների արտադրության համար օգտագործվող հումքի և նյութերի տեխնիկական պահանջները և կարգավորում է փաթեթավորման, պիտակավորման, որակի հսկողության, ապրանքների տեղափոխման և պահեստավորման պահանջները։

Հայկական կոնյակների արտադրությունը հիմնականում հիմնված է Արարատյան դաշտում աճող հայրենի էնդեմիկ խաղողի սորտերի վրա՝ Ոսկեհատ, Գառան դմակ, Չիլար, Մսխալի, Կանգուն, Բանանց, Կախեթ, Մեխալի։

Կոնյակի արտադրության համար խաղողը հավաքում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Խաղողի հաջող գինեֆիկացման համար, անհրաժեշտ է, որ նրանում եղած շաքարի պարունակությունը չգերազանցի 18-20%-ը, այսինքն ճութերը պիտի լինեն մի փոքր անհաս։