Ապրիլի 25-30

Առաջադրանք 1

Ներկայացրու Անիի թագավորության թուլացման պատճառները:

Անի թագավորությունը շատ էր թուլացել Բյուզանդիայի հարձակումների պատճառով։ Բացի Բյուզանդիայից նաև սելջուկ-թուրքերը նույնպես արշավում էին Հայաստանի վրա։

Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:

Բյուզանդիան ամեն բան անում էր, որ գրավեր Հայաստանը։ Նա պայքարում էր մինչև վերջ, նույնիսկ երբ թուլացել էր սելջուկների հարձակումից։

Անիի թագավորության անկման պատճառները:

Այդ պատճառներից է իշխանների խարդախությունները և հարգանք չունելալը միմյանց հանդեպ։ Նաև թագավորը շատ հեշտությամբ հրաժարվեց Անի թագավորությունից և առանց պատերազմելու հանձնեց այն Բյուզանդիային։

Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:

  • 855 թ. — Աշոտ Բագրատունին` Հայոց իշխան և սպարապետ:
  • 862 թ. — Աշոտ Բագրատունու ճանաչվելը Հայոց իշխանաց իշխան:
  • 869 թ. — Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը Ձագավանում. Աշոտ Բագրատունուն հռչակելու մասին որոշման ընդունումը:
  • 876 թ. Մակեդոնական թագավորությունը հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունումոտ։
  • 885 թ. Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր:
  • 885 թօգոստոսի 26 — Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն օծելը:
  • 885–890 թթ. — Աշոտ I Բագրատունու գահակալությունը:
  • 885–1045 թթ. — Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունը
  • 890–914 թթ. — Սմբատ I Բագրատունու գահակալությունը
  • 892թ.—Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։
  • 892 թ.—Սմբատ I–նն օգնեց վրացիներին և Վրաստանից դուրս վտարեց արաբներին։
  • 893 թ.-Սմբատ I–ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ
  • 894 թ. — Սաջյան ամիրայի զորքերի պարտությունը Դողսի ճակատամարտում
  • 908թ. – Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան ճանաչեց Հայաստանի թագավոր։
  • 914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը
  • 921 թ. — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում (Ծովամարտ)
  • 922 թ. — Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայաստանի շահնշահ
  • 928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը
  • 948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք
  • 953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը
  • 961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք
  • 961 թ.-Աշոտ III–ը որոշեց մայրաքաղաքը Կարսից տեղափոխել Շիրակի Անի քաղաքը։
  • 961–1003 թթ. — Հայ գեղարվեստական գրականության առաջին նշանավոր դեմքը բանաստեղծ Գրիգոր Նարեկացին
  • 963–1065 թթ. — Կարսի (Վանանդի) թագավորության ստեղծումը:
  • 977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը
  • 987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը
  • 990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը
  • 998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում:
  • 1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային:
  • 1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը:
  • 1022 թ. Տրապիզոնում վրաց–բյուզանդական բանակցությունների ժամանակ բյուզանդական կայսր Բարսեղ II–ը հայոց Պետրոս կաթողիկոսից պահանջեց Անիի թագավորությունը հանձնել իրեն:
  • 1042–1045 թթ. — Գագիկ II Բագրատունու գահակալությունը:
  • 1045 թ. –Բագրատունյաց կենտրոնական թագավորության անկումը:

27․04․2022

Ճիշտ ընտրություն

Յուրաքանչյուրի կյանքում շատ են լինում դեպքեր, երբ պարտավորված են լինում կատարել մեկ ընտրություն։ Շատ անգամներ մենք չենք կարողացել կողմնորոշվել, թե որ ճանապարհով գնանք։ Դա կյանքի դեպքերից մեկն է։ Շատերը կարրծում են, որ պետք է շատ մտածել այդ հարցի շուրջ։ Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ իմաստ չունի շատ երկար մտածել և պետք է միանգամից կողմնորոշվել։ Սակայն ես համաձայն չեմ երկու տարբերակին էլ։ Եթե շատ երկար մտածենք, կարող ենք տրված հնարավորությունը բաց թողնել, իսկ քիչ մտածելու դեպքում, կարող ենք սխալ որոշում կայացնել։ Իմ կարծիքով ճիշտ որոշում կայացնելու համար պետք է նայել իրավիճակին։ Եթե ժամանակ ունենք մտածելու, պետք է լավ մտածենք ինչ-որ բան որոշելուց առաջ, իսկ եթե՝ քիչ, ապա վստահ լինելով մեր վրա, կատարենք ընտրությունը։ Մարդիկ շատ են ասում, որ պետք է միշտ շարժվել սրտի թելադրանքով, բայց իմ կարծիքով միշտ չէ, որ դա ճիշտ է։ Եթե շարժվենք սրտի թելադրանքով, նաև պետք է անտեսել մեր գիտակցությունը։

26․04․2022

Դասարանական աշխատանք

Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանաալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես…
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։

Այս բանաստեղծության մեջ Սահյանը խոսում է այն մասին, որ մարդը տանջվում է իր ամբողջ կյանքի ընթացքում և փորձում ինչ-որ բան փոխել այս աշխարհում, հասնել բարձունքների, բայց նա շատ փոքր է այս աշխարհի համար, և մեկ անձը շատ քիչ է ինչ-որ բան փոխելու համար։

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Այս բանաստեղծությունը դասվում է Սահյանի հայրենասիրական բանաստեղծությունների շարքին։ Այստեղ Սահյանը արտահայտում է իր վերբերմունքը իր հայրենիքի նկատմամբ՝ ասելով, որ նա ոչ մի ուրիշ երկրում իրեն այնպես չի զգա, ինչպես իր հայրենի հողի վրա։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Այս բանաստեղծության մեջ Հ․ Սահյանը ներկայացնում է իր բնավորությունը, պատմում, որ նա առաջին հայացքից հանգիստ և հանդարտ մարդ է երևում, սակայն ներքուստ նա այդպիսին չէ։ Մարդիկ տարբեր են և ունեն բարդ բնավորություններ, որոնց մասին շատ քչերը գիտեն։

Անհասկանալի բառեր

Թիապարտ – 1. Թիապարտության՝ տաժանակրության դատապարտված:
2. (փոխաբերական) Ծանր՝ չարչարալից աշխատանքի դատապարտված, ապրելու համար չարչարալից՝ տանջալից աշխատանք կատարող:

Խոպան – 1. [գոյական] Բոլորովին չհերկված՝ չմշակված հող:
2. [ածական] Չհերկված, չմշակված, կորդ մնացած:

Դաս 27

1.Ինչպես կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:

Արագ սլացող մեքենայի պատուհանից ձեռքը հանենք, կզգանք օդի առկայությունը։

2.Ինչ է մթնոլորտը:

Երկրագունդը շրջապատող օդային թաղանթն անվանում են մթնոլորտ։

3.Ինչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը: 

78% ազոտ և 21% թթվածին։

4.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:

Արեգակի ճառագայթման ազդեցությամբ մթնոլորտը տաքանում է, նրա մասնիկները կատարում են երբեք չդադարող ջերմային շարժում և զբաղեցնում երկրամերձ տարածությունը։

5.Ինչու մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:

Եթե արեգակը չջերմացներ մթնոլորտը, ապա վերջինիս մասնիկները, Երկրի ձգողության ազդեցությամբ, ի վերջո կհավաքվեին Երկրի մակերևույթին։

6.Ինչու է օդը ճնշում գործադրում մարմինների վրա:

Քանզի օդը ունի ծավալ, այն ճնշում է գործադրում մարմինների վրա։

7.Ինչն են անվանում մթնոլորտային ճնշում:

Մարմինների վրա մթնոլորտի գործադրած ճնշումն անվանում են մթնոլորտային ճնշում։

8.Ինչու է ջուրը խողովակում  բարձրանում  մխոցի հետևից:

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մխոցի ազատած ծավալը մթնոլորտային ճնշման հետևանքով իսկույն լցվում է ջրով։

9.Բացատրել Տորիչելիի փորձը:

Նա վերցրել է մոտ 1մ երկարությամբ և մի ծայրը փակ ապակե խողովակ և լիքը լցրել սնդիկով։  Մատով փակելով խողովակի բաց ծայրը՝ այն շրջել է, իջեցրել սնդիկով լցված անոթի մեջ և մատը հեռացրել։ Նա տեսել է, որ խողովակում սնդիկի մակարդակն ինջնում է, սնդիկի մի մասը խողովակից լցվում է անոթի մեջ, և խողովակում՝ սնդիկից վեր, առաջանում է դատարկ տարածություն՝ վակուում կամ այսպես կոչված տորիչելյան դատարկություն։

10. Ինչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:

Այն բավականին մեծ է, խողովակը պետք է ճիշտ պահել ուղղաձիգ դիրքում, այն հարմար չէ տեղափոխելու համար։

11. Ինչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:

Սարքի հիմնական մասը մետաղե առաձգական տուփիկն է, որից օդը հանված է։ Տուփիկի կափարիչի տեղաշարժումը հաղորդվում է սլաքին, որն էլ համապատասխան սանդղակի վրա ցույց է տալիս մթնոլորտային ճնշման արժեքը՝ սնդիկի սյան միլիմետրով կամ պասկալով։

Տրանսպորտ և կապ

1.Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհի հասարակական կյանքի կազմակերպման համար։ Որտեղ զարգացած են հաղորդակցության միջոցները, այնքան մեծ են այդ տարածքի զարգացման հնարավորությունները։

2.Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

բեռնաշրջանառությունը – (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ)

– ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։

3.ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ամենահարմար տրանսպորտը ավտոմոբիլայինն է և օդայինը։

25․04․2022

Դասարանական աշխատանք

1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:

2.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր  և  գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:

Բարդ նախադասություն
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:

Պարզ նախադասություններ


Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Բարդ նախադասություն

Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Պարզ նախադասություններ

3.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր:

 (ինչ որ)

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ, ինչից որ դաշտում տեսնելիս կփախչեր:

Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ: (ինչ որ)

Պապն այդ օրը պատմում էր այն, ինչ աղջիկը վաղուց  էր ուզում իմանալ:
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(ինչ, ինչ որ)

Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

Քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ ընկած էր ինչ-որ բան, որը ծածկում էր աղբյուրն ու գուռը։
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր  հացահատիկի  մշակությամբ: (որ)

Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր  հացահատիկի  մշակությամբ:
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

Պայմանն այն էր, որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:

4. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
 Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, նախալեռնային հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպիսին սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Գետերի ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Ով մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:

Նրանք նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում: 

Տնային աշխատանք

1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ հորդառատ անձրև էր գալիս, այնուամենայնիվ ես գնացի խանութ:
Թեպետ շատ եմ հոգնում, սակայն սիրում եմ զբաղվել սպորտով:
Չնայած որ լավ չէի զգում, բայց գնացի դասի:
Թեև եղբորս հետ շատ ենք վիճում, բայց և այնպես իրար շատ ենք կարոտում:

2.Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:

Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան:

Երկրորդ նախադասության մեջ գոյականը փոխվում է, դրա համար և – ից առաջ դնում ենք , ։

Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:

Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:

Գոյականը փոխվում է, դրա համար ու – ից առաջ դնում ենք , ։

Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:

Գոյականը փոխվում է, դրա համար կամ – ից առաջ դնում ենք , ։

Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից գնա հրավերքի սրահը:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը:

418.419.421.422.423.424

418

Ա) y=2x+7

Y(x) = 2x+7

Y(3) = 2•3+7 = 13

Y(-2) = 2•(-2)+7 = -4+7 = 3

Y(0) = 2•0+7 = 7

Բ) y(x) = x2

Y(0) = 02= 0

Y(-2) = (-2)2 = (-2)•(-2) = 4

Y(-1) = (-1)2 = 1

Y(0,4) = 0,42 = 0,4•0,4 = 0,16

Y(3/4) = (3/4)2 = 9/16

419

y = 3x-1

ա) y(2) = 3 սխալ է

y(2) = 3•2-1 = 6-1 = 5

բ) y(5) = 17 սխալ է

y(5) = 3•5-1 = 15-1 = 14

գ) y(1/3) = 0 ճիշտ է

y(1/3) = 3•1/3-1 = 0

դ) y(-1) = -3 սխալ է

y(-1) = 3•(-1)-1 = -4

421

Ա) y = 1-4x

 y(6) = 1-4•6 = 1-24 = -23

y(-7) = 1-4•(-7) = 1+28 = 29

y(0,5) = 1-4•0,5 = 1-2 = -1

y(2/3) = 1-2/3•4 = 1 – 8/3 = -5/3

Բ) y(5) = 19 սխալ է

y(5) = 1-4•5 = 1-20 = -19

y(-2) = 9 ճիշտ է

y(-2) = 1-4•(-2) = 1+8 = 9

422

Ա) y = 2x

բ) y = x-2

գ) y = x+5

դ) y = 4x

ե) y = x/7

զ) y = 2x2

423

y = 3x

y(-2) = 3•(-2) = -6

y(-1,5) = 3•(-1,5) = -4,5

y(-1) = 3•(-1) = -3

y(-0,5) = 3•(-0,5) = -1,5

y(0) = 3•0 = 0

y(0,5) = 3•0,5 = 1,5

y(1) = 3•1 = 3

y(1,5) = 3•1,5 = 4,5

y(2) = 3•2 = 6

424

y = x2

y(-1) = (-1)2 = 1

y(-0,8) = (-0,8) 2 = 0,64

y(-0,6) = (-0,6) 2 = 0,36

y(-0,4) = (-0,4) 2 = 0,16

y(-0,2) = (-0,2) 2 = 0,04

y(0) = (0) 2 = 0

y(0,2) = (0,2) 2 = 0,04

y(0,4) = (0,4) 2 = 0,16

y(0,6) = (0,6) 2 = 0,36

y(0,8) = (0,8) 2 = 0,64

y(1) = (1) 2 = 1

April 18-22 lesson 2

I think I’ll win.

I’ll probably go school.

I don’t think I’ll learn German.

I doubt I’ll dance well.

Maybe I’ll be admitted to the American University․

I’m sure I won’t be a good person.

I hope you get well soon․

I’m sure I’ll skate well.

Ապրիլի 11֊15

1․Ո՞ր <<հարկում>> և ո՞ր <<բնակարանում է ապրում>> ածխածին տարրը:

Երկրորդ հարկի վեցերորդ բնակարանում։

2․Ո՞ր տարրն է <<ապրում >> 20-րդ <<բնակարանում>>:

Կալցիում

3․Պարտազաբանե’ք(օրինակներով ու մեկնաբանություններով) պարբերություն,խումբ, գլխավոր ու երկրորդական ենթախմբեր, կարգաթիվ հասկացությունները:

Տարրերի հորիզոնական շարքը կոչվում է պարբերություն։

Տարրերը բաժանվում են խմբերի։

Գլխավորի մեջ կարող են մտնել մեծ ու փոքր պարբերությունները։

Երկրորդականի մեջ կարող են մտնել փոքր պարբերությունները։

Կարգաթվերի օգնությամբ մենք կարող ենք իմանալ, թե տվյալ տարրը որերրորդն է պարբերականում։

5․Ո՞րն է հինգերորդ <<ավելորդ>> տարրը՝ Be,Sr,Zn,Mg,Ca:

Zn – տարրը