Վագներ Վիլհելմ Ռիխարդ

Գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, դրամատուրգ և փիլիսոփա 

Ռիխարդ Վագները ժամանակակից դիրիժորական արվեստի հիմնադիրներից է և օպերային արվեստի խոշորագույն բարեփոխիչ:

Ռիխարդ Վագները երաժշտությամբ զբաղվել է 15 տարեկանից. դաշնամուրի առաջին ուսուցիչները եղել են նրա քույրերը: 1828 թ-ին ընդունվել է Լայպցիգի գիմնազիան, 1831 թ-ից սովորել է Լայպցիգի համալսարանի երաժշտության բաժնում: Որպես խմբավար, ապա նաև դիրիժոր՝ 1830-ական թվականներին աշխատել է Վյուրցբուրգի, Մագդեբուրգի, Քյոնիգսբերգի և Ռիգայի երաժշտական թատրոններում: 

1839–42 թթ-ին կոմպոզիտորն ապրել է Փարիզում, ստեղծել իր առաջին նշանավոր երկերը՝ «Ֆաուստ» (ըստ Վոլֆգանգ Գյոթեի)  նախերգանքը և «Թռչող հոլանդացին» (ըստ ժողովրդական լեգենդների և Հայնրիխ Հայնեի) օպերան: 1843–49 թթ-ին Վագները եղել է Դրեզդենի պալատական թատրոնի դիրիժորը, գրել է «Տանհոյզեր» (ըստ միջնադարյան լեգենդների) և «Լոենգրին» օպերաները: 1849 թ-ին մասնակցել է Դրեզդենի ապստամբությանը, որի պարտությունից հետո տարագրվել է Շվեյցարիա: 

Վագների գրական-երաժշտական մտահղացումների ամբողջական մարմնավորումը «Նիբելունգի մատանին» օպերային քառերգությունն է (1856–74 թթ.): Լավագույն գործերից են նաև «Տրիստան և Իզոլդա» (ըստ Գոտֆրիդ Ստրասբուրգցու, 1859 թ.), «Նյուրնբերգցի մայստերզինգերներ» (1872 թ.) օպերաները: 

1872 թ-ից կոմպոզիտորը հաստատվել է Բայրոյթում, որտեղ 1876 թ-ին հիմնել է օպերային թատրոն՝ հատկապես իր երաժշտական դրամաները բեմադրելու նպատակով: Նրա վերջին երաժշտադրամատիկական ստեղծագործությունը «Պարսիֆալ» (1882 թ., ըստ միջնադարյան քրիստոնեական լեգենդի) միստերիա-օպերան է: Վագներն իր գործունեությամբ հաստատել է գեղարվեստական նոր սկզբունքներ (արվեստների միավորման անհրաժեշտություն), ստեղծել է մոնումենտալ-երաժշտական դրամա, ընդարձակել և նորովի է մեկնաբանել նվագախմբի հնարավորություններն ու գործիքների առանձին խմբերի (հատկապես պղնձափողայինների) դերը:

«Ռիենցի» օպերայում արտահայտվել են Վագների ազատասիրական տրամադրությունները, դրամատուրգի և սիմֆոնիստի վառ տաղանդը, «Տանհոյզերում»՝ բողոքը բուրժուական երեսպաշտ բարոյականության դեմ, «Տրիստան և Իզոլդա» օպերայում բացահայտվել է գլխավոր հերոսների սիրո և մահվան ողբերգականությունը, «Նյուրնբերգցի մայստերզինգերներ» կոմիկական օպերայում ժողովրդական արվեստը հակադրվել է հնացած կանոններին, իսկ «Նիբելունգի մատանին» օպերային քառերգության մեջ ոսկու իշխող գաղափարը՝ սիրո ուժին ու սխրանքին: Նրա ստեղծագործության լավագույն էջերից են նաև «Վալկիրիաների թռիչքը», «Վոտանի հրաժեշտը և կրակի նզովումը», «Սգո քայլերգը» սիմֆոնիկ պատկերները:

Վագները գրել է լիբրետոներ, դրամաներ, բանաստեղծություններ, ակնարկներ, ուսումնասիրություններ արվեստի պատմության վերաբերյալ, գրախոսություններ, երաժշտական տեսական աշխատություններ («Արվեստը և հեղափոխությունը», 1849 թ., «Ապագայի գեղարվեստական ստեղծագործությունը», 1850 թ., «Օպերան և դրաման», 1851 թ., «Դիմում իմ բարեկամներին», 1851 թ.) և այլն: 

Հայ իրականության մեջ հայտնի է Կոմիտասի հոդվածը Վագների մասին: Նրա օպերաների («Տանհոյզեր», «Վալկիրիա», «Լոենգրին» և «Զիգֆրիդ») կանանց դերերգերի հայտնի կատարողներից էր հայազգի երգչուհի Սոֆյա Ակիմովան: 1965 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Վագների «Տանհոյզեր» օպերան:

Վագների անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

Մոնե Կլոդ Օսկար

Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է. 

մշակել է գեղանկարչության այդ ուղղության սկզբունքները և տեխնիկան: 

Կլոդ Մոնեն 1858–59 թթ-ին Հավրում աշակերտել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Բուդենին, 1859–60 թթ-ին սովորել է Փարիզի «Սյուիս» ակադեմիայում: 

Իմպրեսիոնիզմի յուրահատկությունները լիարժեքորեն արտահայտվել են նրա արվեստում, որի ցայտուն օրինակներից է «Տպավորություն. Արևածագ» (1872 թ.) բնանկարը: Նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ ու դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում» (1866 թ.), «Կամիլլա» (1866 թ.), «Կինն այգում» (1866–67 թթ.), որտեղ շեշտված են լույսի և օդի փոփոխությունը, բնության գունային հարստությունը: 

1860-ական թվականների վերջից Մոնեն ստեղծագործել է հիմնականում բնանկարի ժանրում, որտեղ մարդը բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրերից է: Բնանկարի մոտիվը Մոնեն վերածել է հավերժ կենդանի բնության մի մասնիկի՝ ներքին թրթիռով ու շարժումով լի: Նրա կտավների սյուժեները պարզ են և գրավիչ. «մշտապես շարժվող» մարդկանցով լեցուն պուրակներ ու հրապարակներ («Կապուցիների բուլվարը», 1873 թ., «Բել-Իլի ժայռերը», 1886 թ., և այլն):

Բնանկարների շարքում նկարիչն արտահայտել է բնության և մթնոլորտի փոխակերպումներն օրվա տարբեր պահերի ու եղանակների («Կակաչների դաշտը», 1880 թ., «Լողացող սառույց», 1880 թ., «Խոտի դեզը», 1890–91 թթ., «Ռուանի տաճարը», 1893–95 թթ., «Վենետիկի մեծ ջրանցքը», 1908 թ.): Մոնեն ուշ շրջանի գործերում զարգացրել է պայմանական դեկորատիվությունը, ընդգծել էսքիզայինը («Մառախլապատ Լոնդոնը», 1903 թ., «Ջրաշուշաններ», 1914–22 թթ., շարք, և այլն): Մոնեի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես բնանկարի ժանրում ստեղծագործող իմպրեսիոնիստ նկարիչների վրա:

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

Պրեզենտացիա –

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին

Առաջադրանք 1

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին

Անգլիացի Չ, Դարվինն ստեղծեց մի կուռ տեսություն, որը բացատրում է կենդանական տեսակների միլիոնավոր տարիներ տևած աստիճանական զարգացումը՝ պարզից դեպի բարդը։ Ռուս Դ․ Մենդելևը հայտնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրենքը, որի շնորհիվ որոշակվում է բոլոր տարրերի ճշգրիտ տեղը համակարգում։ Կանխագուշակվում են անգամ այն տարրերը, որոնք գիտությանը դեռ հայտնի չեն։ Գերմանացի Ա․ Այնշթայանը մշակեց տիեզերական ժամանակի, տարածության, նյութի զանգվածի, էներգիայի, շարժման նոր տեսություն։

Հատկապես տպավորիչ էին փորձարարական գիտությունների ձեռքբերումները։ Ստեղծվեցին գենետիկան(Գ․ Մենդել), մանրէաբանությունը(Լ․ Պաստյոր), էլեկտրադինամիկան(Ջ․ Մաքսվել), ատոմային ֆիզիկան(Է․ Ռեզերֆորդ, Ն․ Բոր) և այլն։ Քիմիկոսներին հաջողվեց ստանալ նոր արհեստական նյութեր, որոնք ներդրվեցին արդյունաբերության տարբեր բնագավառերում։

Խոշոր Ճարտարագետ-գյուտարարների ջանքերով գիտության նվաճումներն ստացան կիրառական նշանակություն։ Հայտնաբերվեցին ռադիոն(Գ․ Մարկոնի), հեռախոսը(Ա․ Բելլ), ներքին այրման շարժիչը(Գ․ Դայմլեր), էլեկտրական լամպը(Թ․ Էդիսոն)։ Դրանք և այլ գյուտեր էականորեն փոխեցին մարդկանց կյանքն ու կենցաղը։

Ապրիլ ամսվա ամփոփում

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Ամփոփում

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Մովսես Սիլիկյան

Ամփոփում/պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Գիտության զարգացումը

Հայագիտություն

Գրականություն և մամուլ

Արվեստ և ճարտարապետություն

ռադիոնյութ – Անի Քարամյան

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 3-9-ը

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

Նոր դարերի սկզբի դրությամբ հայերը բնակչություն էին հաստատել աշխարհի ավելի քան 20 երկրներում։ 17-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկզբները հիմնական գաղթավայրերըն էին Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Արևմուտքի զարգացած երկրները, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը։ Այս ժամանակաշրջանում որոշ համայնքներ ստվարացան, իսկ մի մասն էլ անկում ապրեց։

Նոր դարերում ամենամեծ հայկական գաղթավայրը ձևավորվեց Ռուսաստանյան կայսրությունում։

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Հայերը հոծ զանգվածներով բնակվում էին տարբեր քաղաքներում, ավաններում, գյուղերում կամ հիմնում էին նոր բնակավայրեր։ Նրանք բնակության նոր երկրում սովորաբար ձևավորում էին հայկական համայնք։ Յուրաքանչյուր պետությունում ստեղծված համայնքը ընդունված է անվանել գաղութ։

Հայերի արտահոսքը ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Բուն հայրենիքում պակասեց հայ ժողովրդի ներուժը։ Էական փոփոխություն կրեց Հայաստանի բնակչության գրեթե միատարր էթնիկական պատկերը։ Մեծացավ եկվոր քոչվորների և մուսուլմանների թիվը։ Երկրի բազմաթիվ նահանգներում խիստ նվազեց բնիկ ժողովրդի՝ հայերի թվաքանակը։ Իսկ Մեծ եղեռնից հետո հայազրկվեց Հայաստանի մեծ մասը։

Հայկական գաղթավայրերում մեր հայրենակիցները ապրել են որպես հավաքական ամբողջություն, դիմագրավել են ձուլման վտանգին, պաշտպանել համայնքի շահերն ու ազգի պատիվը։

Ամփոփում/պատմություն

1.Երբ է ստեղծվել հայկական կորպուսը։ Ինչ կառուցվածք ուներ։ Ներկայացրեք հրամանատարական կազմը։

Հայկական կորպուսը ստեղծվել է 1917թ․ նոյեմբերի 16-ին։ Հայոց ազգային կորպուսն ուներ 2 դիվիզիա։ Յուրաքանչյուր դիվիզիայում կար 4 գունդ։ Հրամանատարն Թովմաս Նազարբեկյանն էր։ 1918 թվականին Հայոց կորպուսը ուներ 19590 մարտիկ։

2.Ինչու Ա.Մանուկյանը գործուղվեց Երևան։

1917թ․ Ա․ Մանուկյանը գործուղվեց Երևան։ Նա ուներ լուծելու հիմնական խնդիր։ Նա պետք է կարգուկանոն հաստատեր այդտեղ և աջակցեր ազգային զորամասերի կազմավորմանը։

3.Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրամասում ում միջև էր մղվում իշխանության համար հիմնական պայքարը։

Այսրկովկասում իշխանության համար պայքար էր գնում տեղի քաղաքական ուժերի միջև։ Վրացի մենշևիկները ցանկանում էին երկրամասում ստեղծել վրացական գերիշխանություն։ Թաթար-մուսայականների շահերը համընկնում էր իրենց շահերի հետ, որի պատճառով նրանք կնքեցին դաշինք։ Նրանք երկուսն էլ չէին ցանկանում, որ հայերը ստեղծեն անկախ Հայաստան։

4.Երբ են տեղի ունեցել և ինչ ավարտ ունեցան  Տրապիզոնի բանակցությունները։

Այդ բանակցությունները տևել են 1918թ․ մարտի1-ից մինչև ապրիլի 1-ը։ Թուրքերը ցանկանում էին ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Այդ ժամանակ Սեյմն ընդհատելով բանակցությունները հայտարարեց պատերազմի սկիզբ։

5.Երբ է ստեղծվել ԱԺԴՀ-ն և ում ջանքերով։

Սեյմը 1918թ․ ապրիլի 9-ին հայտարարեց երկրամասի անկախության մասին։ Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը այսինքն (ԱԺԴՀ)-ն։

6.Ինչու հնարավոր չեղավ պահել Արևմտյան Հայաստանը

1918թ․ գարնանը թուրքերը 50-հազարանոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան ճակատում։ Նրանք ցանկանում էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը։

7.Փաստերով ցույց տվեք, երիտթուրքերը շարունակում են իրենց պանթյուրքականծրագիրը։

Կարծում եմ, որ երիտթուրքերը շարունակում էին իրենց ծրագիրը։ Դա զգացնել է տալիս այն ժամանակ, որ նրանք սկսեցին մեծ բանակով անընդհատ հարձակվել հայերի վրա և տարածքները գրավել։

8 .Ներկայացնել Մայիսյան հերոսամարտերը(Սարդարապատ, Բաշ-Ապարան,Ղարաքիլիսա), փաստերով հիմնավորել նրանց պատմական նշանակությունը։

Մեծ եղեռնից և պատերազմից հետո միևնույն է հայերը միավորվեցին և պատերազմեցին Հայաստանի անկախության համար։ Մեր պատմությունն հարստացավ նոր անուններով ու սխրանքներով։  Այսպես ծնվեց Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանը դարձավ Առաջին աշխարհամարտին մասնակից կողմ։ Դրա համար էլ Հայաստանի հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից։

9.Ձեր կարծիքով ինչու հայկական զորքը միայնակ պատերազմեց թուրքական բանակի դեմ Կովկասյան ճակատում Առաջին աշխարհամարտի ժամանակ։

Որպեսզի նոր ստեղծված Հայաստանը ստանա հզոր երկրի ազդեցություն մյուս պետությունների վրա։

Մովսես Սիլիկյան

Սիլիկովները ազգությամբ ուդի էին, սակայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, ավելին՝ իրենց հայ էին համարում։ Որպես կադրային զինվորականներ նրանք ծառայել են ո՛չ միայն ռուսական կայսրությանը, այլև՝ հայ ազգին։

Մովսես Սիլիկյանի ռազմական կարիերան սկսվեց 22 տարեկանում։ 1907-1908 թթ․ ռուսական բանակի կազմում Սիլիկյանը մասնակցեց Հյուսիսային Իրանում Սահմանադրական հեղափոխությանը։

Առաջին աշխարհամարտի տարիներին 150-րդ գնդի կազմում Սիլիկյանը մասնակցեց կովկասյան ռազմաճակատի ռազմական գործողություններին։ 1915 թ․ նոյեմբերին Սիլիկյանը կրկին նշանակվեց Կովկասյան 6-րդ հրաձգային գնդի հրամանատար։ 1917 թ․ փետրվարյան հեղափոխությունից հետո իրադրությունը փոխվեց, ձևավորվեց ժամանակավոր կառավարություն։

Ռուսական զորամիավորումների կազմում սկսեցին ձևավորվել առաջին ազգային ստորաբաժանումները։ Սիլիկյանը նորանոր ձեռքբերումներ գրանցեց իր զինվորական կարիերայում։

Օգտվելով այն բանից, որ ռուսական զորքերը հեռացան Կովկասյան ռազմաճակատից, թուրքերն էլ ավելի ուժեղացրին հարձակումը։ Հայկական կողմի համար սկսվեց պարտությունների ու անկումների շղթան։

Թուրքերը կարծում էին, որ, եթե հեշտությամբ տիրացան Կարսին և Ալեքսանդրապոլին, ապա հեշտությամբ էլ կգրավեն ամբողջ Արևելյան Հայաստանը։ Սակայն տեղի ունեցավ անհավատալի հրաշքը՝ Սարդարապատի համաժողովրդական հաղթանակը, որում անառարկելի է Մովսես Սիլիկյանի դերակատարությունը։

Ժամանակները խառն էին, հաղորդակցություն և կապ չկար, պատերազմների ելքը որոշում էին ո՛չ թե ռազմաճակատներում կերտված հաղթանակները, այլ փակ սենյակներում սեղանների շուրջ նստած դիվանագիտական պատվիրակությունները։

Բաթումի պայմանագրի կնքումից հետո, որով Հայաստանին թույլատրվում էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա, չավարտվեցին պատերազմները հարևանների հետ։ Ճակատամարտերում զոհվեցին նաև Սիլիկյանի երկու զինվորական որդիները։

Խորհրդային կարգերի հաստատումով բոլշևիկները հալածանքների ենթարկեցին կադրային բազմաթիվ սպաների, որոնց թվում՝ նաև Սիլիկյանին։ Ստալինյան բռնաճնշումների բարձրակետը 1937 թվականն էր, երբ զոհ գնացին հազարավոր զինվորականներ։ Սիլիկյանը հարցաքննվեց ընդամենը մեկ անգամ և գնդակահարվեց 1937 թվականի դեկտեմբերի 10-ին։