Անհատական աշխատանք

Տարր O

31 առաջադրանքի հարցերին ենք պատասխանում

ա)  քիմիական  տարրի  նշանը Օ
բ կարգաթիվը 8, միջուկի  լիցքը՝ Z = +8
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) 8 էլեկտրոններ
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը

2 պարբերություն

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

     էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

VI խմբի գլխավոր ենթախմբում, 6

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

առաջին մակարդակում՝ 2էլեկտրոն, իսկ երկրորդում(արտաքին)`6

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

      մակարդակների  և ենթամակարդակների)

+6/+8O(8p;8n)8e

1․Բնության մեջ տարածվածությունը (ինչպիսի նյութերի ձևով)

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բուսական և կենդանական օրգանիզմները։Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2

2․ֆիզիկական, քիմիական փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ, ֆիզզիոլոգիական հատկությունները

Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։

3․Ստացումը լաբարոտ և արդյունաբերության մեջ

Արտադրության մեջ թթվածինը ստացվում է օդից։ Օդը սովորական ճնշման տակ -200°С սառեցնելիս՝ վեր է ածվում բաց երկնագույն հեղուկի, ապա զգույշ տաքացնում են -195°С-ում անջատվում է ազոտը, իսկ -183°С-ում անջատվում է թթվածինը։ Գազային թթվածինը պահում են պողպատե գլանանոթներում (բալոններում) 10-15 ՄՊԱ ճնշման տակ 1 մմ սնդիկի սյան, որը հավասար է 133,3 Պա։

Մաքուր թթվածին ստանում են նաև ջրի էլեկտրոլիզի (էլեկտրատարրալուծման) միջոցով.

Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.

4․Կիրառությունը

Մետաղների արտադրություն.

Մետաղների կտրում, զոդում ու եռակցում.

Պայթեցումների իրականացում (օգտագործվում է հեղուկ թթվածին),

Շնչառության ապահովում (տիեզերանավերում, ինքնաթիռներում, սուզանավերում, բժշկության մեջ),

Բազմաթիվ քիմիական ռեակցիաների իրագործում,

Ազոտական ու ծծմբական թթուների, պարարտանյութերի և այլ նյութերի արտադրում,

Հրթիռային շարժիչների գործարկում (այստեղ ևս օգտագործվում է հեղուկ թթվածին),

Վառելանյութերի այրում (օգտագործվում է հատկապես մեծ քանակություններով թթվածին)։