Հայաստանի անկախության գործընթաց

1․ Ով փոխարինեց Սուրեն Հարությունյանին։ Երբ կայացան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Ինչ ավարտ ունեցան և ինչով նշանավորվեցին հայ ընտրությունները։ Երբ բացվեց Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի նստաշրջանը։ ԵՎ ով ընտրվեց ԳԽ-նախագահ։

Վլադիմեր Մոսվսիսյանը փոխարինեց կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը։ 1990թ․ ընտրվեց Վազգեն Մանկուկյանը։  1990թ․ Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի նստաշրջանում ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյան։

2․ Երբ և ում կողմից է ընդունվել «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը։ Ներկայացրեք՛ այդ փաստաթղթի հիմնական բովանդակությունը։ Ցույց տվեք Հռչակագրի պատմական նշանագրությունը։

1990թ․ օգոստոսի 13-ին Գերագույն խորհրդի կողմից։

Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։Հռչակագրի 11–րդ կետով Հայաստանի Հանրապետությունը անվերապահորեն պարտավորվում է հետևյալը՝Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Պատմական նշանագրությունը՝ ստեղծվեց Հայաստանը։

08.11.23

Լեզու

Հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներ։

Հրամայական՝ միայն 2-րդ դեմք, միայն ապառնի ժամանակ. Խոսի՛ր, խոսե՛ք։ Արգելական հրամայականը՝ մի՛ խոսիր, մի՛ խոսեք։

Ըղձական եղանակ (երանի). ունի միայն 2 ժամանակ՝ անցյալ՝ խոսեի, խոսեինք; ապառնի՝ խոսեմ, խոսենք (բոլոր դեմքերով)։ Ժխտական անցյալը՝  չխոսեի, չխոսեինք; ժխտական ապառնի՝ չխոսեմ, չխոսենք (բոլոր դեմքերով)

Ենթադրական եղանակ. ըղձականից՝ կ եղանակիչով՝ ապառնի՝ կխոսեմ, կխոսենք; անցյալ՝ կխոսեի, կխոսեինք (բոլոր դեմքերով)։
Ժխտականը՝ ժխտական դերբայի միջոցով. չեմ խոսի, չենք խոսի,;  անցյալ՝ չէի խոսի, չէինք խոսի։

Հարկադրական եղանակ. ըղձականից՝ պիտի  կամ պետք է  եղանակիչով. ապառնի՝ պիտի խոսեմ, պիտի խոսենք; այնցյալ՝ պիտի խոսեի, պիտի խոսեինք։
Ժխտականը՝ չ ժխտական մասնիկը՝ եղանակիչի վրա՝  ապառնի՝ չպիտի խոսեմ, չպիտի խոսենք; այնցյալ՝չպիտի խոսեի, չպիտի խոսեինք։

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

ե՛կ –պարզ, չեզոք

լցրեք –ներգործական, պարզ

վե՛ր կաց – պարզ, չեզոք

թո՛ղ – պարզ, չեզոք

հըսկեցե՛ք – պարզ, չեզոք

տեսեք – պարզ, ներգործական

վե՜ր կացեք – պարզ, չեզոք

զարթնեցե՜ք – պարզ, չեզոք

տո՛ւր – պարզ, ներգործական

արեք – պարզ, ներգործական

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

լինեիր – ըղձական եղանակ, պարզ, չեզոք, անցյալ

գայիր – ըղձական եղանակ, պարզ, չեզոք, անցյալ

նայեինք – ըղձական եղանակ, պարզ, չեզոք, անցյալ

ժըպտայինք – ըղձական եղանակ, պարզ, չեզոք, անցյալ

չէր փոխել – սահմանական եղանակ, պարզ, ներգործական, վաղակատար անցյալ

ընթանում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, սոսկածանց, չեզոք

դասավորվեին – ըղձական եղանակ, անցյալ, պարզ, կրավորական

կառներ – ենթադրական եղանակ, անցյալ, պարզ, ներգործական

կկշռեր – ենթադրական եղանակ, անցյալ, պարզ, ներգործական

կանցներ – ենթադրական եղանակ, անցյալ, պարզ, չեզոք

ժըպտան – ըղձական եղանակ, ապառնի, պարզ, չեզոք