Դաս 16

.Յուրաքանչյուր էլեկտրական շղթայի հիմնական տարրերն են հոսանքի աղբյուրը, էլեկտրական էներգիայի սպառիչները և միացնող հաղորդալարերը, որոնցով հոսանքի աղբյուրից էլեկտրական էներգիան տեղափոխվում է դեպի սպառիչներ և այնտեղ փոխակերպվում էներգիայի այլ տեսակների։

.Էլեկտրական շղթայում անջատված այս կամ այն տեսակի էներգիայի քանակը կախված է այդ շղթայում առկա սպառիչներում հոսանքի ուժից։

․Հաջորդաբար միացված մի քանի սպառիչներից կազմված տեղամասում լարումը հավասար է առանձին սպառիչների լարումների գումարին։

U = U1+U2

.Հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին սպառիչների դիմադրությունների գումարին։

R = R1+R2

Leave a comment