Կանաչ դաշտը

Գրականություն

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը.

  1. Մայր ձիու ու քուռակի մտքերն արտահայտող տողը գտիր։

Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը։

Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը: Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը: Այդ բանը մայրը չէր տես֊նում, մոր մոտից այդ բանը չէր երևում: Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը: Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին:

  • Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ հեղինակը գայլի մտքերն է արտահայտում։

Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:

  • Տեքստում գտիր անձնավորումները։

Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես

Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին:

մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին

կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ

Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին

և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը

  • Գնահատիր մայր ձիու արարքը։

Մայր ձին զոհաբերեց իրեն իր քուռակի համար։

  • Գտիր մարդկանց միջամտությունը այս մենամարդտին (առաջին հայացքից չի երևում)։ Փորձիր գնահատել մարդ-բնություն (տվյալ դեպքում՝ կենդանի) հարաբերությունը։

Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:

Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց:

Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:

– Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:

  • Գտիր տեքստում գույն արտահայտող բառերը, գնահատիր պատմվածքի գունապնակը՝ որ գույննի առատությունը ինչ կարող է նշանակել։

և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից

Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը:

Սնկերի վիրուսներ

Սնկերի վիրուսները հայտնի են միկովիրուսներ անվամբ։ Ներկայումս առանձնացված է հիսուներեք ցեղի պատկանող շուրջ 73 տեսակի սնկերի վիրուսներ, որոնք մտնում են 5 դասերի մեջ։ Ենթադրաբար, սնկերի մոտ կան նաև մեծաքանակ անվտանգ վիրուսներ։ Այս վիրուսները 30-45 նմ տրամագիծ ունեցող շրջանաձև մասնիկներ են։ Վիրուսների կապսիդի միակ սպիտակուցը դասավորված է վիրուսային գենոմի՝ երկշղթա ՌՆԹ-ի շուրջը։ Որպես կանոն, միկովիրուսներն անվնաս են։

Որոշ սնկային շտամներ կարող են վարակվել բազմաթիվ վիրուսներով, բայց միկովիրուսների մեծամասնությունը սովորաբար ունի միայն մեկ տեր։ Սնկերի վիրուսների դասակարգմամբ այժմ զբաղվում է Վիրուսների կարգաբանության միջազգային հանձնաժողովի հատուկ հանձնաժողովը։ Ներկայումս վերոնշյալ հանձնաժողովը առանձնացնում է միկովիրուսների 3 ընտանիք, ամենալավ ուսումնասիրված վիրուսները պատկանում են Totiviridae ընտանիքին։

Պենիցիլինային սնկերի հակավիրուսային ակտիվությունը պայմանավորած է միկովիրուսի երկշղթա ՌՆԹ-ի վրա ինտերֆերոնի արգելակող ազդեցությամբ։

Երբ վիրուսը սունկ թափանցելուց հետո դրսևորում է վիրուլենտություն, սնկի պատասխան ռեակցիան կարող է լինել՝ ախտածին տեսակների մոտ վիրուլենտության բարձրացում կամ նվազում, միցելի և պտղամարմնի դեգեներացիա, գույնի փոփոխություն, սպորակրության փոփոխություններ և այլն։ Ոչ կապսիդային վիրուսների ՌՆԹ փոխանցվում է անաստամոզների միջոցով՝ միտոքոնդրիումներից անկախ։

Վիրուսային հիվանդությունները կարող են վնաս հասցնել սնկաբուծությամբ զբաղվող կազմակերպություններին, առաջացնել օրինակ՝ շամպինիոնի պտղամարմնի գորշացում, ձմեռային կոճկասնկի գունավորման փոփոխություն, որը նվազեցնում է վերջիններիս սպառողական արժեքը։ Հիպովիրուլենտություն առաջացնող ախտածին սնկերը կարող են կիրառվել բույսերի հիվանդությունների դեմ պայքարում։