Գետեր

Առաջադրանք 

Ինտերակտիվ քարտեզի վրա նշել 

ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

https://maphub.net/AniKaramyan/map-6

26.11.23

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտիր կապերը։
    դեմ; մեջ; հետ
  2. Լրացրու բաց թողած տառերը։
  3. Գտիր բազմաթիվ – մեծաքանակ, բանակ – զորք, գոռոզ – ինքնահավան, տղամարդ – այր բառերի հոմանիշները։
  4. Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։
    ամբարտավան – ինքնահավան
    օթևան – ապաստարան
  5. Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։
    արյունախում;վճռական;մարմնացում
  6. Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.
  7. արմատ+հոդակապ+արմատ
    ինքնահավան
  8. արմատ+ածանց
    վճռական
  9. արմատ+արմատ+ածանց
    վեհանձնություն

6.  Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
տիրելով – բայ, անորոշ դերբայ, գործիական հոլով, պարզ, չեզոք
է սկսում  – բայ, դիմավոր, անկատար ներկա, երրորդ դեմք, ներգործական
մեջ – կապ, հետադրություն
բոլոր – որոշյալ դերանուն
փառասեր – ածական, որակական
փրկված  – բայ, անդեմ, հարաբերական, կրավորական
ինքն – դերանուն, անձնական, երրորդ դեմք, ուղղական, եզակի
վճռական – ածական, հարաբերական
կհասցներ – բայ, դիմավոր, եզակի, երրորդ դեմք, ենթադրական անցյալ
վերջնականապես – մակբայ, ձևի
թշնամուն – գոյական, հայցական, ու արտաքին, եզակի
վեհանձնության – գոյական, սեռական, ա ներքին, եզակի
է
տալիս – անկատար ներկա, սահմանական եղանակն, անկանոն
ամբողջ – դերանուն, որոշյալ
ձմեռ – գոյական, ուղղական, վա արտաքին, եզակի
հանդիսականներով – գոյական, գործիական հոլով, հոգնակի, ի արտաքին
օրը – գոյական, ուղղական, վա արտաքին, եզակի

Տեքստ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ
մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիսամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։