Էկո նախագիծ

Խնդիր – պլասմասային շշեր, որոնք չեն ներծծվում հողի մեջ և թափոններ

Լուծում – պետք է առանձնացնել պլասմասայի, շշերի, թղթերի աղբամանները։ Չգցել հողերի մեջ, քանզի պլասմասան չի ներծծվում և մնում ու աղտոտում է շրջակա միջավայրը, օդը։

Տեղեկություններ

Կիրառվում է թափոնների առանձնացված հավաքում, թաղում և այրում։

Թափոնների կառավարման համակարգ, աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, երկրորդային օգտագործման և ուտիլացմանն ուղղված միջոցառումների համալիր, ինչպես նաև վերահսկողություն տվյալ գործընթացների նկատմամբ։ Տվյալ դեպքում թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում։ Կառվարման տվյալ համակարգը նպատակաուղղված է մարդու կյանքի և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության նվազմանը՝ տնտեսական բնույթի պատճառներով պայմանավորված և հաշվի առնելով թափոնների մեծ մասին երկրորդային օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գեղագիտական պատճառներով։

Թափոններ, նյութեր և առարկաներ, ձևավորված արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացում կամ սպառման ընթացքում, և նախատեսված հեռացման համար կամ ենթակա հեռացման։

XX դարում արտադրական և սպառման թափոնների քանակությունը այնպես արագ էր աճում, որ թափոնների փևավորումը մեծ քաղաքների և խոշոր արտադրությունների դարձավ կարևոր հիմնախնդիր։

Բնական գիտությունների տեսակետից, ցանկացած նյութ տեսականորեն կարող է օգտագործվել այս կամ այլ կերպ։ Օգտագործման բնակական սահմանափակում է հանդիսանում տնտեսական նպատակահարմարությունը։

Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից։ Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել։

Թափոնների վտանգավորությունը որոշվում է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններով, ինչպես նաև դրանց պահման կամ շրջակա միջավայրում տեղավորման պայմաններով։

Ներկայումս Ռուսաստանում, համաձայն 04.12.2014 թվականի № 536 «Ըստ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վտանգավորության աստիճանի՝ թափոնները I—V վտանգավորության դասերին դասելու չափորոշիչները հաստատելու մասին» ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության հրամանի, թափոնների համար սահմանված է վտանգավորության 5 դաս, որոնք ներկայացված են աղյուսակում։

Մելիտոպոլ քաղաքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը

Տարբեր տեսակի թափոնների առանձնացված հավաքումը որոշում է առանձին բաղադրիչների ուտիլիզացման արդյունավետությունը և արժեքը։ Ուտիլիզացիայի համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են բիոքայքայվող խոնավ սննդային թափոններ, պլաստմասսա, մետաղներ, ապակի, և այլ բաղադրիչներ։

Զարգացած երկրներում XX դարում և ավելի ուշ թափոնների թաղումը հաճախ իրականացվում է ոչ թե տարերային աղբավայրերում, այլ հատուկ նախագծված ճարտարագիտական օբյեկտներում, կենցաղային թափոնների թաղման պոլիգոններում Պոլիգոնների նախագծերը պետք է նախատեսեն շրջակա միջավայրի վնասի նվազեցում, սանիտարա-տեխնիկական պահանջների պահպանում և այլն։

Մի շարք զարգացած երկրներում տարածված է ԿԿԹ ուտիլիզացումը այրման մեթոդով՝ հատուկ պոլիգոններում մոխրի հետագա թաղմամբ։ Ճիշտ իրականացման համար մեթոդը պահանջում է շատ բարձր ջերմաստիճանների հասնել որոշակի ժամանակով («վերջնաայրում», օրինակ՝ ելքային գազերի տաքացում 850 աստիճանից բարձր ջերմաստիճանի երկու և ավելի վայրկյանով)։

Թափոնների կառավարումը կանաչ քաղաքի կայացման համար կենտրոնական ոլորտ էֈ Վերջին
տարիներին այս ոլորտում գործադրվել են նշանակալի ջանքեր` ստեղծելով շրջակա միջավայրի
համար անվտանգ լուծումների շրջանակֈ

Երևանի տարածքում գոյացող վտանգավոր թափոնների (ՎԹ) մեծ մասն արտանետվում է
օրինական, հսկվող աղբանոցներ, որոնք դեռևս տեխնիկական անվտանգության պատշաճ
միջոցառումներ չեն իրականացնումֈ ՔԿԿԹ-ներ, ՎԹ-ներ կամ այլ թափոններ չեն արտանետվել
ԵՄ պահանջներին համապատասխանող սանիտարական աղբավայրերֈ Ուստի, բացի
հավաքման բարեփոխումներից, հարկ է կատարել էական փոփոխություն ՔԿԿԹ-ների
արտանետման գործումֈ Սկսած 2018թ.-ից` նախատեսվում է ՎԶԵԲ-ից և ԵՆԲ-ից 16 մլն եվրո
վարկի (յուրաքանչյուրը՝ 8 մլն եվրո) և 8 մլն եվրո ԵՄ դրամաշնորհի օգնությամբ Երևանում
կառուցել սանիտարական աղբավայր: Գոյություն ունեցող կառավարվող աղբավայրերի
(որոնցից ամենախոշորը Նուբարաշենի աղբավայրն է) փոխարինման աշխատանքների
կատարողը կընտրվի հանրային մրցույթի արդյունքներով: Նուբարաշենի և Աջափնյակի

աղբավայրերի փակումը նախատեսվում է իրականացնել E5P-ի հատկացրած 2 մլն եվրո
դրամաշնորհով, որը կտրամադրվի ի հավելումն 24 մլն եվրոյի և կտարածվի ամբողջ նախագծի
շրջանակներումֈ Նոր սանիտարական աղբավայրը պետք է համապատասխանի կոշտ
թափոնների կառավարման ԵՄ չափորոշիչներին: Ակնկալվում է, որ համայնքը համայնքայինմասնավոր գործակցության շրջանակներում ՔԿԿԹ-ների տեսակավորման վերամշակման
գործարանի կառուցման համար մրցույթ կհայտարարիֈ Միջոցառումը կիրականացվի
բացառապես այն դեպքում, եթե ներդրումն իրականացվի ինքնածախսածածկման սկզբունքովֈ
Ներկայումս գործող Նուբարաշենի աղբավայրը շահագործման է հանձնվել 1960-ականներին.
այստեղ արտանետվում է Երևանի ՔԿԿԹ-ների հիմնական զանգվածըֈ Այս աղբավայրում
արտանետվում են տարեկան 325 հազար տոննայից ավելի ՔԿԿԹ-ներ (օրական միջին հաշվով
850-900տ)ֈ 2009թ. ճապոնական «Շիմիձու»
89 կորպորացիայի հետ կնքվեց պայմանագիր`
Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի հավաքման նպատակովֈ Սկզբնական ծրագիրը
նախատեսում էր էլեկտրաէներգիայի արտադրություն մեթանի այրումից, սակայն ներկայումս
մեթանը միայն այրվում էֈ ԿԷԶԳԾ-ը90 նախատեսում է մեթանի օգտահանում էլեկտրաէներգիայի
արտադրության նպատակով 2020թ. հետո, ինչն արտացոլված է նաև ԿՔԳԾ-ի՝ էներգիայի ոլորտի
ռազմավարական շրջանակում (տես գլուխ 7)ֈ Հարկ է նշել, որ կլիմայական փոփոխությունների
հնարավորությունը նվազեցնելու տեսանկյունից ՔԿԿԹ-ների կառավարումը ԿԷԶԳԾ-ում
վերհանված է որպես երկրորդ ամենախոշոր ոլորտ:

Leave a comment