Նախատոնական նախագծային փաթեթ

1. Ամանորյա ստեղծագործությունների ընթերցում: Կարդալ ստեղծագործությունները, վերլուծել, քննարկել, կարծիք գրել բլոգում: 

Սրինգ նվագող աղջիկը

Հեքիաթում ներկայացված է սրինգը՝ որպես երաժշտական գործիք, որի միջոցով աղջնակը արտահայտում է իր հոգու պարզությունը, կյանքին հեքիաթային աչքերով նայելը։ Նա չգիտեր կյանքի մուգ կողմերը, սակայն մարդիկ սկսեցին պատմել նրան, որ կյանքում կան նաև դաժան, դժվարին պահեր։ Աղջիկը շատ ճնշվեց այդ ամենից ու դադարեց ուրախ ապրել։ Հետո հասկացավ, որ, եթե շարունակի կյանքը սև գույներով տեսնել, կյանքը կկանգնի։ Որոշեց, որ ամեն ինչում պետք է պայծառ կետ գտնելու ապրել այդ լուսավորության մեջ, լինել ինքնավստահ, հասկանալ, որ ամեն ոք անհատականություն է և հնարավոր է կյանքը ապրել պարզության ու գունեղության մեջ։

Խոսեի սանդալները

Ես կարծում եմ, որ տղան շատ բարի անձնավորություն էր, քանզի նա երբևիցէ չէր ստացել սեր և քնքշություն, բայց տեսնելով այդ ամենը կողքից, նա չցանկացավ, որ որևէ մեկը իր նման կյանք ապրեր։ Նա այդ ամենը հասկանալով տվեց իր մի ցնցոտին տղային, մտածելով, որ նա շատ բան չունի, սակայն տալով գոնե մի ցնցոտին, որոշ չափով կօգնի նրան։ Այս հեքիաթը ցույց էր տալիս, որ ինչքան մարդը վատ ապրի, նրանից ավելի վատ ապրողներ կան և դու միշտ կարող ես օգնել ուրիշին։ Այս հեքիաթում մենք տեսանք, որ բարությունը ետ է գալիս, բայց մարդ չպետք է բարություն անի մտածելով, որ այդ մարդը պետք է անի դա փոխադարձ, այլ մարդ դա պետք է անի սրտանց։

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Ես կարծում եմ, որ այս հեքիաթը շատ նման էր << Խոսեի սանդալները>> հեքիաթին, քանզի նույն իմաստն էր արտահայտում, որ լավությունը ետ է վերադառնում։ Այս բոլոր հեքիաթներից սա ամենաշատը ինձ դուր եկավ։ Տերը տեղ և ուտելիք տվեց ծերունուն՝ չիմանալով, որ դա կերպարանափոխված Սուրբ Նիկողայոսն է։ Ծերունին զգուշացրեց, որ իրեն նա երբեք չի տեսնի, բայց ժամանակ կգա և ինքը վարձահատույց կլինի։ Տերը իհարկե չհավատաց, բայց շարունակեց օգնել ծերունուն։ Երբ իր ձեռնարկած գործը սկսեց շայույթ բերել, նա գնաց եկեղեցի՝ շնորհակալություն հայտնելու Աստծուն, և եկեղեցում տեսավ ծերունու պատկերով նկարը ուգտավ երեք ռուբլին։ Նա բարություն արեց չմտածելով, որ կստանա այդ գումարը, բայց միևնույն է նա մի օր այն ստացավ։ Ես իսկապես շատ տպավորված եմ այս հեքիաթով և բոլորին կառաջարկեմ այն կարդալ։

2․ Աշխատել անհատական նախագծերով

Անիի և Մոնիկայի կողմից տասնչորսերորդ

Որ տարբերակն է ճիշտ

1․ տարկետում ✅

տարեկետում

2․ վարկաբեկել ✅

վարքաբեկել

3․ սնանկանալ✅

սննկանալ

4․ հոգեբարձու

հոգաբարձու✅

5․ արդուկ✅

հարթուկ

6․ լուսատտիկ✅

լուսատիտիկ

7․ մտահաղացում

մտահղացում✅

8) Ինչպես կլինի նստարան բառի տրական հոլովը (նստարանին)

9) Արդար բառի հոմանիշը (ազնիվ)

10) Ինչպես կլինի ճնճղուկ բառը բացառական հոլովով (ճնճղուկից)

11) Ինչպես է գրվում անդորր բառը

12) Ինչպես է կոչվում գայլերի խումբը (ոհմակ)

13) Ինչպես է կոչվում մեղուների խումբը (պարս)

14)  Ասել պատ բառի հոմանիշը (որմ)

4․ Մի գրքի պատմություն 

  • Տեսանյութ պատրաստել որևէ գրքի մասին: 
  • Տևողությունը՝ 2-3 րոպե: 
  • Բովանդակությունը՝ գրքի բովանդակությունը, հեղինակի մասին հակիրճ, ձեր կարծիքը, տպավորությունը գրքից, հետաքրքիր մտքեր, հետաքրքիր իրադարձություններ կամ կերպարներ, այլ:  

Անի Քարամյան Երեք Հաստլիկներ

5. Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

6. Անհատական նախագծով կատարած աշխատանքների չորս ամսվա ամփոփում

7․ Հունվարյան ճամբարի համար նախագծերի պատրաստում, ձևակերպում, ներկայացում: 

Օրինակ՝ Grand Candy – ի գործարան առաջին մաս

Ես կարծում եմ կարելի է գնալ հետաքրքիր վայրեր և շրջել Հայաստանով, իմանալ նորություններ։

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց Իսակով

Մարիաննայի գործարան չորրորդ գյուղ

Կարելի է գնալ մեր դպրոցի գինու գործարանը

Կարելի է խաղալ տարբեր լեզվաբանական խաղեր

Կարելի է գնալ հայրենական պատերազմի թանգարան և այլն։

Leave a comment