13․01․2022թ․ – ամփոփում

Ընդհանուր պարապմունքից հետո մենք վերադարձանք ընկեր Ստելլայի հետ դասարան։ Ընկեր Ստելլան մեզ բաժանեց խմբերի և թարգմանություններ տվեց։ Մենք թարգմանում էինք ռուսերենից հայերեն։ Երկրորդ ժամին, երբ բոլորը ավարտել էին թարգմանությունները, ընկեր Ստելլան տվեց երկու րոպե ժամանակ, որպեսզի սովորենք մեր հատվածները և պատմենք։ Հետո երկու ժամ ընտրություն էր։ Մեր թատրոնի խումբը պատրաստվում է ելույթի։ Երկար ընդմիջումից հետո բոլոր ջոկատներին կանչեցին մարմարյա սրահ։ Մենք շնորհավորեցինք հին Նոր Տարին՝ երգերով և պարերով։ Վերջին ժամին մենք հավաքվել էինք դասարանում և քննարկում էինք, թե ինչ ուտեստներ ենք պատրաստելու վաղը խոհանոցում։ 2։00 – ին վերջացան մեր դասերը։

Leave a comment