Գրականություն

Կարդա Պարույր Սևակի «Վարք մեծաց» բանաստեղծությունը

Մեծերը՝ քայլեր են ձեռնարկում առանց վախելանու ինչ-որ բանից։ Նրանք հայրենասեր են և պատրաստ են պայքարել մինչև վերջ, նույնիսկ եթե իրենց լսող չկա։

«Նարցիս» (իտալ.՝ Narciso), իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարը, որ ստեղծվել
է 1597-1599 թվականներին։
Ներկայում պահվում է Հռոմում՝ Հնագույն արվեստի ազգային
պատկերասրահում։

Սկզբում նկարը Կարավաջոյին վերագրել է իտալացի արվեստագետ Ռոբերտո
Լոնգին 1916 թվականին։ Հայտնի են նկարչի ընդամենը երկու աշխատանքներ, որ ստեղծված
են դասական առասպելաբանության սյուժեներով, չնայած դա ավելի շուտ կապված է պահպանված
լինելու հարցի հետ, քան նրա ստեղծագործական ուղղվածության։ Նարցիսը, ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններում»
շարադրված լեգենդի, գեղեցիկ պատանի է, որը սիրահարվում է իր արտացոլանքին։ Չկարողանալով
աչքը կտրել իր արտացոլանքից՝ նա մահանում է իր կրքից և նույնիսկ Ստիքսը հատելիս
շարունակում է նայել իր արտացոլանքին։

Նարցիսի պատմությունը հաճախ է հիշատակվել կամ վերապատմվել գրականության
մեջ, օրինակ՝ Դանթե Ալիգիերիի և Ֆրանչեսկո Պետրարկայի կողմից։
Այն լավ հայտնի է եղել նաև հավաքորդների շրջանում, որտեղ Կարավաջոն եղել է այդ շրջանում,
ինչպիսիք էին կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեն ու բանկիր Վինչենցո Ջուստինիանին։
Կարավաջոյի ընկերը՝ բանաստեղծ Ջամբատիստա Մարինոն, ստեղծել է Նարցիսի նկարագրությունը։

Կարավաջոն պատանուն պատկերել է դիպակե նրբագեղ կամզոլով։ Նա երկու
ձեռքերն էլ պարզել է դեպի ջուրը և նայում է իր արտացոլանքին։ Նկարը փոխանցում է մտածկոտ
մելանխոլության մթնոլորտ. Նարցիսի կերպարանքն իր արտացոլման հետ միասին պարփակված է
շրջանակի մեջ, որի սահմաններից դուրս մթություն է, և նա կազմում է այդ նկարի միակ իրականությունը։

 

Ֆաուստ, (գերմ.՝ Fauststoff), գերմանացի գրող Գյոթեի համանուն
ողբերգության պրոտագոնիստը, համաշխարհային գրականության հավերժական կերպարներից
է։

Նախապատմություն

Կերպարի հիմքում ընկած է գերմանացի գիտնական, բժիշկ և գրբաց Ֆաուստի
մասին լեգենդը։ Որպես գիտնական` նա մեծ հաջողությունների էր հասել, սակայն մշտապես
դժգոհ էր իր կյանքից, ոչինչ նրան չէր գոհացնում ու բավարարում. արդյունքում նա դաշինք
է կնքում սատանայի հետ՝ անսահման գիտելիքը փոխանակելով իր հոգու հետ։ Պատմական Ֆաուստը
ծնվել է 1480 թվականին Գերմանիայի Կնիտլինգեն քաղաքում (այժմ՝ Բադեն-Վյուրթեմբերգ)։

Համաշխարհային գրականության մեջ Ֆաուստի կերպարին անդրադարձել են
անգլիացի բանաստեղծ ու դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոն, գերմանացի դրամատուրգ Քրիստիան
Դիտրիխ Գրաբբեն, գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն, ֆրանսիացի պոետ Պոլ
Վալերին, արգենտինացի գրող Էդգար Բրաուն և շատ ուրիշեր։

 

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի
24, 1924, Դաշտամեջ, Հայաստան – հունիսի
17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ,
մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։
Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր
(1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին
սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ
նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ
հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել
են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են
եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն,
մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների
դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո
ճանապարհը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները։ 1957 թվականին լույս է տեսել
Պարույր Սևակի «Նորից քեզ հետ», որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են
1946-1956 թվականներին։