21․01․2022 – ամփոփում

Մենք այսօր ունեցել ենք ֆիզիկայի դաս։ Մենք փորձում էինք կռահել, թե փոքրիկ քառակուսին ինչ նյութից է պատրաստված։ Ֆիզիկայից հետո մենք գնացինք տեխնոլոգիայի դասարան։ Քանզի այս շաբաթ մեր մոտ ֆրանսիական թեմա էր, մենք կերանք համեղ կրուասաններ և  խմեցինք թեյ։ Մենք ֆրանսիական նկարիչների նկարներից կամ ուղղակի ֆրանսիական թեմայով նկարներ նկարեցինք կտորի վրա, որը հետագայում պետք է կարվի և դառնա պայուսակ։ Մենք ունեցանք քիմիայի դաս, բայց ես այդ թեմաները սովորել էի տարվա սկզբում և 7/1 դասարանը պետք է լրացներ այդ ամենը։ Քիմիայից հետո գնացինք բասկետբոլի։ Այսպես ավարտվեց մեր շաբաթվա վերջին օրը։

Leave a comment