Փետրվարի 28 – մարտի 6 Առաջադրանք 2

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։

Արաբները կարողանում են նվաճել Պարսկաստանը, Բյուզանդիան և միքիչ էլ առաջ են գնում Հայաստանում։ Նրանք իսկապես շատ հզոր էին և ամեն քայլը ինչ որ նպատակով էին անում, որը ցույց է տալիս իրենց խորամանկությունը։
2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվելով թեմայի տեքստից։

Իմ կարծիքով այո։
3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։

Ես կարծում եմ կասկածամտություն, քանզի պայմանագրի մեջի կետերը հայերի համար էր և նրանք չմցրեցին իրենց կետերը, որը շատ կասկածելի է։
4. Փորձի՛ր ենթադրել, թե ինչպիսի գերակշռող կարծիքներ էին ձևավորված ժողովրդի շրջանում հետևյալ գործիչների նկատմամբ. Ներսես Տայեցի կաթողիկոս – հանգիս, լավ, ճիշտ ուղղուտյուններ գտնող, Թեոդորոս Ռշտունի – հայրենասեր, իր ուզածին հասնող, պայքարող, Բյուզանդիայի կայսր
Կոնստանդ – ամեն բան իր շահով օգտագործող, պահանջկոտ, արաբական խալիֆայության առաջնորդ – խորամանկ, մի քանի քայլ առաջ մտածող մարդ։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։
5. Աշխատանք պատմական տեքստի հետ հատվածի
պնդումների 4-րդ կետում խոսվում է «օգնություն»
հասկացության մասին։ Եվս մեկ անգամ ընթերցի՛ր
այդ հատվածը և փորձի՛ր պատասխանել ստորև բերված հարցերին.
ա. Ինչպիսի՞ն է հեղինակների վերաբերմունքը Բյուզանդիայի կայսեր՝ հայերին օգնության շտապելու փաստի
առթիվ։

Նրանք ամեն ինչ արեցին և փորձեցին հնարավորինս հեռու պահել իրեն Հայ-արաբական պատերազմի ժամանակ։ Նրանք ասում էին տարբեր պատճառաբանություններ, թե ինչու չեն ցանկանում օգնել Հայաստանին, բայց այդ պատճառաբանությունները կապ չունեին։
բ. Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական օգնությունը։

Իրական օգնություն ասելով ես հասկանում եմ, որ պետք չէ ինչ որ պայմաններ դնել դիմացինի առջև, այլ առանց որևէ պատճառաբանությունների օգնել նրան։ Այսինքն դու կարող ես դրանից օգուտ չստանաս, բայց միևնույն է օգնես։
գ, Արդյոք կարո՞ղ էր և պե՞տք էր առանց նախապայմանների, այսինքն՝ հայ հոգևորականությունից, իշխաններից, ամբողջ ժողովրդից որևէ բան պահանջելու, Բյուզանդիան օգնություն տրամադրեր Հայաստանին։

Ես կարծում եմ ոչ, քանզի հասկանալի էր, որ Բյուզանդիան օգնություն կտրամադրեր, բայց հետո երբ իրեն պետք լիներ ինչ որ բան, առանց հայերի իրավիճակին նայելով կպահանջեր նրանցից իր ուզածը հիշեցնելով, որ նա օգնել է հայերին։
դ.Ունե՞ր արդյոք Հայաստանը օգնության կարիք:

Այո։ Եթե Հայաստանին օգնություն տրամադրեին, ապա նա կարող էր ոչ միայն դիմակայել, այլ նաև ետ բերել իր տարածքները և եթե ուժ ունենային առաջ գնային։