Պետության դերը տնտեսության մեջ։ Պետական բյուջե․

Առաջադրանք
Կատարե՛ք Գործնական աշխատանք 1-ը /էջ 98/ և Գործնական աշխատանք 2-ը /էջ 99/, արդյունքները հրապարակեք բլոգում

1. Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը օգտագործման, պահման, փոխադրման և օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության և գույքի համար:

2. Արտադրողը պարտավոր է ապահովել ապրանքի անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

3. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգ օգտագործման, նրա պահման, փոխադրման, օգտահանման համար անհրաժեշտ է պահպանել հատուկ կանոններ, ապա արտադրողը պարտավոր է դրանք նշել ապրանքի պատկանելիք փաստաթղթերում, պիտակի վրա` մականշվածքով կամ այլ եղանակով, իսկ վաճառողը պարտավոր է այդ կանոնների մասին տեղեկացնել սպառողին:

4. Սպառողի կյանքի, առողջության և գույքի անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:

1. Վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որի որակը համապատասխանում է պայմանագրին:

2. Պայմանագրում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում, վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սովորաբար օգտագործվում է:

3. Եթե պայմանագիրը կնքելիս սպառողը վաճառողին (կատարողին) տեղյակ է պահել ապրանքի ձեռքբերման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) որոշակի նպատակների մասին, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այդ նպատակներին համապատասխան օգտագործման համար: