Մարտի 28-ապրիլի 7-ը Առաջադրանք 2

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ են դասագրքի հեղինակները Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ պատվանուններով կարելի
է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։

Կարծում եմ նրան այդպես են անվանել, քանզի նա կարողացել է վերջապես Հայաստանը անկախացնել։ Կարելի էր նրան անվանել խելամիտ, քանզի նա ամեն քայլը հաշվարկում էր։


2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման
վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում
անկախ թագավորության ստեղծումը։

Երբ Հայաստան են ուղարկում նոր ոստիկան։ Երբ ստանում է դավադրության նամակը։
3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ
կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու
մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել
կամ ներկայացնել այլ կերպ։

Ես այդ պահին շատ ուրախ կլինեի Աշոտ Ա․ ։ Երբ այսքան տարիներից հետո եկավ մեկը, ով կարողացավ անկախությունը վերականգնել Հայաստանում, ես չեմ պատկերացնում ինչքան շնորհակալ կլինեի և ոչ միայն ես։
4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա
իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող
ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել
այլ կերպ։

Ես կարծում եմ, որ ոստիկանը զարմացավ, քանզի նա սպասում էր Աշոտ Ա․։ Նա այդ պահին հասկացավ, որ նա պարտվել է և այլ բան չի կարող անել։ Եվ դրանից հետո Աշոտ Ա․ կդառնա թագավոր։
5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։
6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք։

Ես կարծում եմ, որ թագավորը պետք է լինի բարի, համբերատար, նպատակասլաց, խելացի, հայրենասեր, իսկ թագավորությունը պետք է լինի խաղաղ, մշակույթով լի, եկեղեցիներ և լավ բնակչություն ունենա։

Leave a comment