02․05․2022

Դասարանական աշխատանք

Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ

  • անձնական
  • ցուցական
  • փոխադարձ
  • հարցական
  • հարաբերական
  • որոշյալ
  • անորոշ
  • ժխտական

Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: 

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս

Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ

Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք 

  1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
  • Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 

Մարդուն դիմում ենք անվան փոխարեն, դրա համար մեծատառ ենք գրում։

3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: 

Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով: 

Ես – առաջին դեմք, եզակի թիվ։

Երբ ես ներս մտա բակ, նա, պատշգամբում նստած, կարդում էր:

 Ես – առաջին դեմք, եզակի թիվ։

Նա – երրորդ դեմք, եզակի թիվ

Մենք լուռ առաջ քայլեցինք: 

Մենք – առաջին դեմք, հոգնակի թիվ

Նա առաջարկեց նստել: 

Նա – երրորդ դեմք, եզակի թիվ

Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու: 

Ես – առաջին դեմք, եզակի թիվ

Քիչ անց մոտեցավ նա: 

Նա – երրորդ դեմք, եզակի թիվ

4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները: 

Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան: 

Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են: 

Նրանք քայլում էին խիտ թավուտում: 

Քիչ հետո մենք գետափին էինք: 

Անձնական դերանունների հոլովումը:

Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք

Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 

Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 

Հայցական ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց

Բացառական ինձնից, քեզնից, նրանից, ձեզնից, նրանցից, իրենցից

Գործիական ինձնով, քեզնով, նրանով, ձեզնով, նրանցով, իրենցով

Ներգոյական քեզնում, նրանում, ձեզնում, նրանցում, իրենցում

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 

Ես նախանձում եմ աղջկան: Ես

Հիմա տան տղամարդը դու ես: Դու – ստորոգյալ

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 

Դու միշտ սիրալիր ես: Դու – Երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով։

Իրեն ուղեկցիր քո սենյակ: Քո – Երկրորդ դեմք, եզակի թիվ, սեռական հոլով։

Ինձնից խորհուրդ հարցրու: ինձնից – առաջին դեմք, եզակի թիվ, բացառական հոլով

Տնային աշխատանք

Իմ Երևան 

Խոսք` Հովհաննես Ղուկասյան 

Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան

Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա։ 

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

  1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

Կապուտակ, կանաչ, ծաղկուն, արևաթագ վարդագույն, անմար, անուշ, քնքուշ, արևալույս, պարզկա, վառ, լուռ, երջանկալի,

2. Բացատրի՛ր բառերը՝ բուրաստան – բուրումնավետ, անուշաբույր, անմար – չմարող, երջանկալի – երջանիկ, արևալույս – լուսապայծառ։ 

3. Առանձնացրո՛ւ կազմությամբ բարդ բառեր, բառակազմորեն վերլուծի՛ր։ 

Վարդագույն – վարդ – ա – գույն

Արևալույս – արև – ա – լույս

Բուրաստան – բույր – աստան

Անուշաբույր – անուշ – ա – բույր

Երջանկալի – երջանիկ – ալի

4. Ստեղծագործության մեջ ինչպե՞ս է բնութագրվում Երևանը։  

Վարդագույն, անուշ, արևալույս։

Հայաստան իմ չքնաղ 

Երաժշտություն` Արթուր Գրիգորյան 

Խոսքեր` Մարիա Մինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ նրբագեղ – նուրբ, շքերթ -հանդիսավոր երթ, հնադարյան – հին դարերի, չքնաղ – նմանը չունեցող, գեղեցիկ, զմրուխտ – կանաչ քար, զեփյուռ – հով։

2. ,,քո սարերն զմրուխտված,, ․ այստեղ ի՞նչ իմաստով է գործածվել զմրուխտ բառը։

Կանաչ 

3․Դուրս գրի՛ր հարակատար դերբայով արտահայված բառերը։ 

Պատված, հագած, սրբացած, զմրուխտված։

4. Առանձնացրո՛ւ փոխաբերաբար գործածաված նախադաասություններ։ 

զգեստ հագած, շքերթ են կանգնել, սարերը զմրուխտված։

Նանարի Նայ 

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ 

(Արագ մաս) 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Դուն էկար բարով էկար, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Քու գալ ինձի դուր էկավ, 

Նանարի նայ, նանարի նայ: 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Հազար էրնեկ քու տիրուն, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

(Դանդաղ մաս) 

Կըց գիշերն ու ցերեկուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Չեներ էսի երերուն, 

Նանարի նայ, ջանարի նայ, 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Հազար էրնեկ քու տիրուն: 

Նանարի, նանարի, նանարի նայ: 

(Արագ մաս) 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ:

Հեյ գյուլ եմ 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Մանի ասեմ ու շարեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ծաղիկ ունեմ նարնջի, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Տղա վեր արի, փընջի: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ոսկին ծալեծալ կուզեմ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Leave a comment