25․04․2022

Դասարանական աշխատանք

1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:

2.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր  և  գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:

Բարդ նախադասություն
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:

Պարզ նախադասություններ


Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Բարդ նախադասություն

Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

Պարզ նախադասություններ

3.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր:

 (ինչ որ)

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ, ինչից որ դաշտում տեսնելիս կփախչեր:

Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ: (ինչ որ)

Պապն այդ օրը պատմում էր այն, ինչ աղջիկը վաղուց  էր ուզում իմանալ:
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(ինչ, ինչ որ)

Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

Քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ ընկած էր ինչ-որ բան, որը ծածկում էր աղբյուրն ու գուռը։
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր  հացահատիկի  մշակությամբ: (որ)

Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որը զբաղվում էր  հացահատիկի  մշակությամբ:
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

Պայմանն այն էր, որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:

4. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
 Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, նախալեռնային հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպիսին սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Գետերի ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Ով մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:

Նրանք նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում: 

Տնային աշխատանք

1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ հորդառատ անձրև էր գալիս, այնուամենայնիվ ես գնացի խանութ:
Թեպետ շատ եմ հոգնում, սակայն սիրում եմ զբաղվել սպորտով:
Չնայած որ լավ չէի զգում, բայց գնացի դասի:
Թեև եղբորս հետ շատ ենք վիճում, բայց և այնպես իրար շատ ենք կարոտում:

2.Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:

Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան:

Երկրորդ նախադասության մեջ գոյականը փոխվում է, դրա համար և – ից առաջ դնում ենք , ։

Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:

Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:

Գոյականը փոխվում է, դրա համար ու – ից առաջ դնում ենք , ։

Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:

Գոյականը փոխվում է, դրա համար կամ – ից առաջ դնում ենք , ։

Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից գնա հրավերքի սրահը:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը:

Leave a comment