Ապրիլի 25-30

Առաջադրանք 1

Ներկայացրու Անիի թագավորության թուլացման պատճառները:

Անի թագավորությունը շատ էր թուլացել Բյուզանդիայի հարձակումների պատճառով։ Բացի Բյուզանդիայից նաև սելջուկ-թուրքերը նույնպես արշավում էին Հայաստանի վրա։

Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:

Բյուզանդիան ամեն բան անում էր, որ գրավեր Հայաստանը։ Նա պայքարում էր մինչև վերջ, նույնիսկ երբ թուլացել էր սելջուկների հարձակումից։

Անիի թագավորության անկման պատճառները:

Այդ պատճառներից է իշխանների խարդախությունները և հարգանք չունելալը միմյանց հանդեպ։ Նաև թագավորը շատ հեշտությամբ հրաժարվեց Անի թագավորությունից և առանց պատերազմելու հանձնեց այն Բյուզանդիային։

Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:

  • 855 թ. — Աշոտ Բագրատունին` Հայոց իշխան և սպարապետ:
  • 862 թ. — Աշոտ Բագրատունու ճանաչվելը Հայոց իշխանաց իշխան:
  • 869 թ. — Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը Ձագավանում. Աշոտ Բագրատունուն հռչակելու մասին որոշման ընդունումը:
  • 876 թ. Մակեդոնական թագավորությունը հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունումոտ։
  • 885 թ. Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր:
  • 885 թօգոստոսի 26 — Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն օծելը:
  • 885–890 թթ. — Աշոտ I Բագրատունու գահակալությունը:
  • 885–1045 թթ. — Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունը
  • 890–914 թթ. — Սմբատ I Բագրատունու գահակալությունը
  • 892թ.—Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։
  • 892 թ.—Սմբատ I–նն օգնեց վրացիներին և Վրաստանից դուրս վտարեց արաբներին։
  • 893 թ.-Սմբատ I–ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ
  • 894 թ. — Սաջյան ամիրայի զորքերի պարտությունը Դողսի ճակատամարտում
  • 908թ. – Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան ճանաչեց Հայաստանի թագավոր։
  • 914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը
  • 921 թ. — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում (Ծովամարտ)
  • 922 թ. — Աշոտ Երկաթի ճանաչվելը Հայաստանի շահնշահ
  • 928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը
  • 948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք
  • 953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը
  • 961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք
  • 961 թ.-Աշոտ III–ը որոշեց մայրաքաղաքը Կարսից տեղափոխել Շիրակի Անի քաղաքը։
  • 961–1003 թթ. — Հայ գեղարվեստական գրականության առաջին նշանավոր դեմքը բանաստեղծ Գրիգոր Նարեկացին
  • 963–1065 թթ. — Կարսի (Վանանդի) թագավորության ստեղծումը:
  • 977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը
  • 987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը
  • 990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը
  • 998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում:
  • 1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային:
  • 1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը:
  • 1022 թ. Տրապիզոնում վրաց–բյուզանդական բանակցությունների ժամանակ բյուզանդական կայսր Բարսեղ II–ը հայոց Պետրոս կաթողիկոսից պահանջեց Անիի թագավորությունը հանձնել իրեն:
  • 1042–1045 թթ. — Գագիկ II Բագրատունու գահակալությունը:
  • 1045 թ. –Բագրատունյաց կենտրոնական թագավորության անկումը:

Leave a comment