12․05․2022

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:

Աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:

Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:

Երբեք ուրիշի ազդեցության տակ մի ընկիր, ունեցիր քո կարծիքը, ուրիշների բացասական կողմերը ընդունիր ինչպես կան, փորձիր կյանքը չբարդացնել։

Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:

Ես կարծում եմ, որ պետք է մտածել ապագայի մասին, որպեսզի կարողանաս ճիշտ դասավորել քո ներկան։

Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:

Մի ձգտիր դուր գալ ամենքին: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: 

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանզի փորձելով դուր գալ դիմացինին, դու կորցնում ես քո էությունը։ Դա նշանակում է, որ դու ինքդ քո հանդեպ հարգանք չունես։

Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:

1. Առողջ կերպով մտածող, առողջամիտ, ողջամիտ:
2. Ողջամտությամբ արված՝ կատարված:
3. Ողջախոհություն՝ ողջամտություն արտահայտող՝ պարունակող:
4. Զուսպ, մաքրակենցաղ, բարձր՝ անբասիր բարոյականության տեր:

Մայիսի 16-20

Պատասխանել հարցերին

1․Գտե’ք այն քիմիական տարրի էլեկտրոնային բանաձևը, որի դիրքը պարբերական համակարգում սխալ է որոշված

ա)1s22s1 երկերորդ պարբերության I-ին խումբ ,գլխավոր ենթախումբ, բ) 1s22s22p3 երկրորդ պարբերություն, III խումբ, գլխավոր ենթախումբ, գ)1s22s2 2p4 երկրորդ պարբերություն , VI խումբ, գլխավոր ենթախումբ, դ) 1s22s22p6 երկրորդ պարբերություն VIII խումբ,գլխավոր ենթախումբ

2.Ի՞նչ է էլեկտրոնային ամպը:

Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջը էլեկտրոնի շարժման մոդելն է։

3. ի՞նչ է կոչվում էլեկտրոնային օրբիտալը:

Էլեկտրոնային օրբիտալ է կոչվում ատոմի միջուկի շուրջը գտնվող այն տիրույթը, որում տվյալ էլեկտրոնի լինելու հավանականությունն առավել մեծ է։

Անհատական նախագիծ

Թարգմանություն

Անտառային ծառայությունների խումբ

Ներխուժեց անտառ փետրվարը։ Նա ծառերը ցրտով ծածկել է։ Իսկ արևը շողում է, բայց չի տաքացնում։

Թռչուններն ու կենդանիները տխուր էին։ Ինչպե՞ս շարունակեն ապրել։

Ֆերետն ասում է.

-Փրկվեք, ով որքան կարող է

Եվ կաչաղակը ծլվլում է.

Նորից յուրաքանչյուրն իր համար։ Նորից մենա՞կ։ Չի կարող լինել որ բոլորս միասին ընդդեմ դժբախտության։ Բոլորն մեր մասին ասում, որ մենք միայն կռիվ ենք անում անտառում:

Ահա Նապաստակը խառնվեց.

– Ճիշտ է կաչաղակն ասում: Մի հոգին դաշտում զինվոր չէ։ Առաջարկում եմ ստեղծել անտառային ծառայությունների խումբ։ Ամեն օր ծառերի ձյունը կջարդեմ, թող իմ հետևից սերմեր ցանեն – չեմ ափսոսում: Մեր խմբում ինձ առաջինը գրիր:

-Մեր անտառում խելացիներ կան։ Կաչաղակը ուրախացավ։ – Ո՞վ է հաջորդը:

– Հաջորդը մենք ենք: Գոռացին կլեքսները։ –  Մենք ծառերի կոները մաքրում ենք, կոների կեսն ցած գցում։ Օգտագործեք այն – չենք ափսոսում:

– Ո՞վ է հաջորդը:

— Մեզ գրեք, ասացին ․․․ իրենց խրճիթից։ Մենք աշնանը այնքան կաղամախի ենք հավաքել, որ  բոլորին կբավարարի է: Մեզ մոտ եկեք հյութալի կեղև և ճյուղեր կրծելու համար:

Եվ այն գնացել է, և այն գնացել է:

Փայտփորիկներն առաջարկում են իրենց տնակները գիշերելու համար, ագռավները խոստանում են ցույց տալ աղբավայրերը: Կաչաղակը չէր հասցնում գրել։

Գայլը պտտեց ականջները և ասաց.

-Ինձ նունպես գրանցիր խմբում

Կաչաղակը քիչ էր մնում ընկներ ծառից.

– Գայլ դու մեր խմբում ի՞նչ ես պատրաստվում անել։

-Ես պահակ կլինեմ – պատասխանում է գայլը:

-Դու ու՞մ կարող ես պահակ կանգնել:

Ես կարող եմ պաշտպանել բոլորի: Ես փորձառու պահակ եմ։

-Դու ավազակ ես, ոչ թե պահակ – ասաց կաչաղակը։ Մենք քեզ ճանաչում ենք։ Կաչաղակն ասաց․

-Ես անտառում բոլորին պետք է պաշտպանեմ քեզնից։ Ես կգրեմ ոչ թե ձեզ, այլ ինձ որպես պահակ խմբում։

Այսպիսով, թռչուններն ու կենդանիներն ապրում են անտառում: Պատահում է, որ նրանք ապրում են այնպես, որ օդում միայն բմբուլ ու փետուր է։ Բայց լինում է, որ նրանք օգնում են միմյանց: Անտառում ամեն ինչ կարող է պատահել։

Աղբյուր