11․05․2022

1. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Քո խաղալիքն էր ջարդել:

Առանց ձեզ տեղ չէր գնում:
Մեր ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ինձ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:

2. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

3. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:

Իմ պայուսակը մոռացել եմ։

Քո գրիչը ինձ մոտ է մնացել։

Նրա շունը շատ լավն է։

Իր այգին գեղեցիկ է։

Մեր տունը մոտ է գտնվում։

Ձեր տետրերը դեռ ստուգված չեն։


Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

4. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական- Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք
Սեռական- իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց
Տրական- ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց
Բացառական- ինձնից, քեզնից, նրանից, իրենից, մեզնից, ձեզնից, նրանցից
Գործիական-  ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանցով
Ներգոյական- ինձնում, քեզնում, նրանում, իրենում, մեզնում, ձեզնում, նրանցում
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

նրանք

Իրանական ազգաբանության հիմունքներ.

Ադրբեջան պետությունը ստեղծվեց պետական ծրագրված քաղաքականության արդյունքում, սակայն ուներ շատ անճշտություններ, քանզի բավական ժամանակ անց երկրի անվանումը ենթարկվելու էր ժամանակի արևելագիտության քննությանը և պարզ էր դառնալու սովորական կեղծիքը: Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին Թուրքիայի Հանրապետության համառ օժանդակությամբ և պայքարով, քանզի 1918 թվականին գրավելով Բաքում թուրքերը կարողացան իսլամականացման քողի նորքո «կերտել» պատմություն, մշակույթ, լեզու և պետական ապարատի «առողջ» գոյատևման համար անհրաժեշտ մի շարք այլ բաղկացուցիչ բաղադրատարրեր: Բայց ի տարբերություն հարևան պետությունների նորահռչակ ադրբեջանցիները դա կատարեցին ստորակարգային խարդախության միջոցով՝ վերցնելով տվյալ տարածքի էթնիկ դիմագիծն ու ազգային դիմագիծը պահող հատկանիշները: Նորաստեղծ պետությունն անվանվեց Ադրբեջան քանզի նախատեսվում էր, որ Ադրբեջանական Հանրապետությունը ժամանակի ընթացքում «արդարության» քողի տակ իր տարածքում կներառի համանուն իրանական նահանգը:
Մեկ աստիճան կասկած չէր ներշնչում այս փաստը, քանզի սրանք ժողովրդագրական տեսանկյունից շատ նմանություններ ունեն, բայց այստեղ կան էական տարբերություններ,որոնք հաշվի չառնվեցին «պետականաշինությամբ» տառապող թուրքերի կողմից: Այսպիսով Բաքուն փորձեց օգտվելով հարմար առիթից իրանական Ատրպատական նահանգի բնիկների թյուրքախոսության վարկածը «դրոշակ դարձրած» ներկայացնել աշխարհին, որի արդյունքում միջազգային հանրության մոտ փորձում է ապացուցել, թե իրանական Ատրպատականը կազմում է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության մասը:
«Ազարիները» ձևավորվել են իրանական կայուն ենթաշերտի վրա, որն ունի մշակութային խոր ավանդույթներ և պատմական արմատներ, այնինչ Առանի թյուրքալեզու բնակչության ձևավորման գործընթացի վրա գերակշիռ դեռ է խաղացել թյուրքական էթնիկական զանգվածը, որն առանձնապես զգալի չէ Ատրպատականի բնակչության սոմատիկ կազմավորման մեջ: Այստեղ տեղի է ունեցել եկվոր ժողովրդի լեզվի փոխանցման գործընթաց, երբ եկվորներըն իրենց լեզուն են փոխանցում բնիկներին. երևույթ, որը բազմաթիվ զուգահեռներ ունի նաև այլ ազգերի մեջ:
Այդպիսի ազգերը բազմաթիվ են, որոնք կորցնելով իրենց պատմական, հիմնական լեզվաշերտը կամ մասամբ հրաժարվելով դրանից, դառնում են նոր լեզվահանրույթի կրողներ: Սակայն նախկին լեզուն արմատապես չի կորում տվյալ ազգի խոսվածքային, բառապաշարային, գրական-խոսքային լեզվաշերտից, առկա է բառերի, բառակապակցությունների, քերականական իրողությունների, շատ դեպքերում անվանումների հիմնական ձևերի մեջ: Այսպիսի երևույթն առկա է նաև «ազարիների» մոտ, երբ տեղանվանումների, տոպոնիմերին, էթնոնիմների վերլուծության մեջ հանդիպում ենք բազմաթիվ իրանական, արխայիկ լեզվաշերտի, լեզվամասնիկների, բառերի, որոնք պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են հենց այս տարբերակով:

Մինչև XII դարն, այսինքն, մինչև թյուրքական ներթափանցումը տարածք, երկրամասի բնակչությունը բացառապես հանդիսացել է իրանախոս, բայց թյուրքերը գալով հաստավել և պարտադրաբար ստիպել են բնիկ իրանախոս զանգվածին ընդունելու թյուրքականությունը և թյուրքերենը:
1502 թվականին իրանական Ատրպատականը դարձավ նորաստեղծ Սեֆյան դինաստիայի իրանական թագավորության կենտրոնը: Սեֆյանները ծագումով Արդաբիլից էին և խոսում էին «ազարի» տեղական, իրանական բարբառով, որը պահպանվել է մինչև XVI դարը:
Ատրպատականի թյուրքալեզու բնակչությունն իր մարդաբանական տիպով, հոգևոր կերտվածքով, մշակութային ավանդույթներով և ազգագրական այլ չափանիշներով զգալի տարբերվում է այսրկովկասյան թուրքերից:
«Ազարբայջանը» հնագույն նահանգ է տեղակայված Իրանի հյուսիս-արևմուտքում:
Տարածքի անվանումը պարսկական «Ադարբադագան» տեղանվան արաբականացված տարբերակն է, որն էլ հանգում է միջին պարսկերեն «Aturpa¬¬¬¬¬¬ taka n» ձևին:
Այս երկրանունն առաջացել է ցեղանունների այն դասից, որոնք ծագում են ենթադրյալ առաջնորդ-ցեղապետի անունից: Տվյալ դեպքում Մակեդոնացու զորավար Ատրոպատի
(Ատուրպատի) անունից, որը մթա. 320 թվականին երկրամասում ստեղծում է մի առանձին, մեծ պետություն:
Միայն Սասանյանների օրոք է Ատրպատականը հանդես եկել, որպես առանձին նահանգ, համարվելով այդ ժամանակվա կրոնական կենտրոններից, որտեղ գտնվել է երկրի հիմնական «3 սրբազան կրակներից» մեկը՝ «Ատուր-Գուշնասպը»:
Ըստ վկայությունների նահանգն ունեցել է 2 վարչական միավոր՝ արևմտյան և արևելյան: Արևմտյան Ազարբայեջանի կենտրոն է համարվել Մարագե քաղաքը, իսկ Արևելյան Ազարբայեջան նահանգինը՝ Արդաբիլ կենտրոնը: Իհարկե ժամանակի ընթացքում նահանգների աշխարհագրական դիրքը փոխվել է և կապված 1918 թվականի նորահռչակ Ադրբեջանի Հանրապետության իհայտ գալու հետ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հատուկ որոշմամբ Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգից անջատվել և ստեղծվել է Արդաբիլ նահանգը՝ Արդաբիլ կենտրոնով:
«Ազարիները» մեծամասամբ հարում են Իսլամի շիական ուղղությանը, ավելի կոնկրետ շիիզմի 12 իմամականության ուղղությանը: Բացի շիաներից ազարիները մեծ թիվ են կազմում սուննիների հետևորդների թվում: Ինչպես նաև ազարիների մի փոքրաթիվ զանգված հարում է Իսլամի Յարիշա, Բահայի կրոնական ուղղություններին, զրադաշտականությանը:
«Ազարի» լեզվի մասին ավանդազրույցներից զատ կան նաև բազմաթիվ բնագրային վկայություններ, հենց Շեյխ Սեֆիի անվան հետ կապված, վերջինս էլ հայտնի էր «Ազարիով» գրված գազելներով և քերթվածքներով:
«Ազարի» կամ «Ալ-Ազարիա» լեզվով խոսել է իրանական էթնոհանրույթի ժողովուրդներից մեկը: «Ազար»-ը հանդիսանում է «Ազարբայջան» տեղանվան կրճատ ձևը: Բառացի նշանակում է «Ատրպատական նահանգի բնակիչ», «ատրպատականցի»,
«ատրպատականերեն»:
Իրանի Ատրպատական նահանգը գտնվում է Արաքս գետից հարավ ընկած հատվածում, մինչև Կասպից ծովի եզրագիծը: Ազարիախոս նահանգ է և «ազարիներն» էլ ներկայիս Ադրբեջանի էթնիկ խմբերից են, որոնք բնակվում են նաև հյուսիսիրանյան սահմանում:
Իրանական «ազարիները» բնակվում են Իրանի Արևմտյան Ազարբայջան, Արևելյան Ազարբայջան, Արդաբիլ, Զենջան, Քուրդիստան, Ղազվին, Համադան, Գիլան, Մարքազի, Քերմանշահ նահանգներում: Ազարիները զգալի թիվ են կազմում Մարքազի նահանգի Կոմիջան, Խոնդաբ, Սավեհ, Զարանդիեհ, Ֆարահամ գյուղերում:
Մազանդարան նահանգում բնակվում են հիմնականում Գալուգահ քաղաքում:
Քերմանշահ նահանգում բնակվում են Սոնքոր քաղաքում և մերձակա գյուղերում:

Էկո նախագիծ

Խնդիր – պլասմասային շշեր, որոնք չեն ներծծվում հողի մեջ և թափոններ

Լուծում – պետք է առանձնացնել պլասմասայի, շշերի, թղթերի աղբամանները։ Չգցել հողերի մեջ, քանզի պլասմասան չի ներծծվում և մնում ու աղտոտում է շրջակա միջավայրը, օդը։

Տեղեկություններ

Կիրառվում է թափոնների առանձնացված հավաքում, թաղում և այրում։

Թափոնների կառավարման համակարգ, աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, երկրորդային օգտագործման և ուտիլացմանն ուղղված միջոցառումների համալիր, ինչպես նաև վերահսկողություն տվյալ գործընթացների նկատմամբ։ Տվյալ դեպքում թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում։ Կառվարման տվյալ համակարգը նպատակաուղղված է մարդու կյանքի և շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության նվազմանը՝ տնտեսական բնույթի պատճառներով պայմանավորված և հաշվի առնելով թափոնների մեծ մասին երկրորդային օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև գեղագիտական պատճառներով։

Թափոններ, նյութեր և առարկաներ, ձևավորված արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացում կամ սպառման ընթացքում, և նախատեսված հեռացման համար կամ ենթակա հեռացման։

XX դարում արտադրական և սպառման թափոնների քանակությունը այնպես արագ էր աճում, որ թափոնների փևավորումը մեծ քաղաքների և խոշոր արտադրությունների դարձավ կարևոր հիմնախնդիր։

Բնական գիտությունների տեսակետից, ցանկացած նյութ տեսականորեն կարող է օգտագործվել այս կամ այլ կերպ։ Օգտագործման բնակական սահմանափակում է հանդիսանում տնտեսական նպատակահարմարությունը։

Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից։ Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել։

Թափոնների վտանգավորությունը որոշվում է դրանց ֆիզիկաքիմիական հատկություններով, ինչպես նաև դրանց պահման կամ շրջակա միջավայրում տեղավորման պայմաններով։

Ներկայումս Ռուսաստանում, համաձայն 04.12.2014 թվականի № 536 «Ըստ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վտանգավորության աստիճանի՝ թափոնները I—V վտանգավորության դասերին դասելու չափորոշիչները հաստատելու մասին» ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության հրամանի, թափոնների համար սահմանված է վտանգավորության 5 դաս, որոնք ներկայացված են աղյուսակում։

Մելիտոպոլ քաղաքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը

Տարբեր տեսակի թափոնների առանձնացված հավաքումը որոշում է առանձին բաղադրիչների ուտիլիզացման արդյունավետությունը և արժեքը։ Ուտիլիզացիայի համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են բիոքայքայվող խոնավ սննդային թափոններ, պլաստմասսա, մետաղներ, ապակի, և այլ բաղադրիչներ։

Զարգացած երկրներում XX դարում և ավելի ուշ թափոնների թաղումը հաճախ իրականացվում է ոչ թե տարերային աղբավայրերում, այլ հատուկ նախագծված ճարտարագիտական օբյեկտներում, կենցաղային թափոնների թաղման պոլիգոններում Պոլիգոնների նախագծերը պետք է նախատեսեն շրջակա միջավայրի վնասի նվազեցում, սանիտարա-տեխնիկական պահանջների պահպանում և այլն։

Մի շարք զարգացած երկրներում տարածված է ԿԿԹ ուտիլիզացումը այրման մեթոդով՝ հատուկ պոլիգոններում մոխրի հետագա թաղմամբ։ Ճիշտ իրականացման համար մեթոդը պահանջում է շատ բարձր ջերմաստիճանների հասնել որոշակի ժամանակով («վերջնաայրում», օրինակ՝ ելքային գազերի տաքացում 850 աստիճանից բարձր ջերմաստիճանի երկու և ավելի վայրկյանով)։

Թափոնների կառավարումը կանաչ քաղաքի կայացման համար կենտրոնական ոլորտ էֈ Վերջին
տարիներին այս ոլորտում գործադրվել են նշանակալի ջանքեր` ստեղծելով շրջակա միջավայրի
համար անվտանգ լուծումների շրջանակֈ

Երևանի տարածքում գոյացող վտանգավոր թափոնների (ՎԹ) մեծ մասն արտանետվում է
օրինական, հսկվող աղբանոցներ, որոնք դեռևս տեխնիկական անվտանգության պատշաճ
միջոցառումներ չեն իրականացնումֈ ՔԿԿԹ-ներ, ՎԹ-ներ կամ այլ թափոններ չեն արտանետվել
ԵՄ պահանջներին համապատասխանող սանիտարական աղբավայրերֈ Ուստի, բացի
հավաքման բարեփոխումներից, հարկ է կատարել էական փոփոխություն ՔԿԿԹ-ների
արտանետման գործումֈ Սկսած 2018թ.-ից` նախատեսվում է ՎԶԵԲ-ից և ԵՆԲ-ից 16 մլն եվրո
վարկի (յուրաքանչյուրը՝ 8 մլն եվրո) և 8 մլն եվրո ԵՄ դրամաշնորհի օգնությամբ Երևանում
կառուցել սանիտարական աղբավայր: Գոյություն ունեցող կառավարվող աղբավայրերի
(որոնցից ամենախոշորը Նուբարաշենի աղբավայրն է) փոխարինման աշխատանքների
կատարողը կընտրվի հանրային մրցույթի արդյունքներով: Նուբարաշենի և Աջափնյակի

աղբավայրերի փակումը նախատեսվում է իրականացնել E5P-ի հատկացրած 2 մլն եվրո
դրամաշնորհով, որը կտրամադրվի ի հավելումն 24 մլն եվրոյի և կտարածվի ամբողջ նախագծի
շրջանակներումֈ Նոր սանիտարական աղբավայրը պետք է համապատասխանի կոշտ
թափոնների կառավարման ԵՄ չափորոշիչներին: Ակնկալվում է, որ համայնքը համայնքայինմասնավոր գործակցության շրջանակներում ՔԿԿԹ-ների տեսակավորման վերամշակման
գործարանի կառուցման համար մրցույթ կհայտարարիֈ Միջոցառումը կիրականացվի
բացառապես այն դեպքում, եթե ներդրումն իրականացվի ինքնածախսածածկման սկզբունքովֈ
Ներկայումս գործող Նուբարաշենի աղբավայրը շահագործման է հանձնվել 1960-ականներին.
այստեղ արտանետվում է Երևանի ՔԿԿԹ-ների հիմնական զանգվածըֈ Այս աղբավայրում
արտանետվում են տարեկան 325 հազար տոննայից ավելի ՔԿԿԹ-ներ (օրական միջին հաշվով
850-900տ)ֈ 2009թ. ճապոնական «Շիմիձու»
89 կորպորացիայի հետ կնքվեց պայմանագիր`
Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի հավաքման նպատակովֈ Սկզբնական ծրագիրը
նախատեսում էր էլեկտրաէներգիայի արտադրություն մեթանի այրումից, սակայն ներկայումս
մեթանը միայն այրվում էֈ ԿԷԶԳԾ-ը90 նախատեսում է մեթանի օգտահանում էլեկտրաէներգիայի
արտադրության նպատակով 2020թ. հետո, ինչն արտացոլված է նաև ԿՔԳԾ-ի՝ էներգիայի ոլորտի
ռազմավարական շրջանակում (տես գլուխ 7)ֈ Հարկ է նշել, որ կլիմայական փոփոխությունների
հնարավորությունը նվազեցնելու տեսանկյունից ՔԿԿԹ-ների կառավարումը ԿԷԶԳԾ-ում
վերհանված է որպես երկրորդ ամենախոշոր ոլորտ: