Ինքնաստուգում

1․Յուրաքանչյուր երկրում պատմականորեն ձևավորված հասարակական գործունեության ոլորտների ամբողջությունը կոչվում է. 

1) համաշխարհային տնտեսություն

2)տնտեսության ճյուղ 

3) ոչ արտադրական ոլորտ 

4) ազգային տնտեսություն

2․ Տնտեսության այն ճյուղերի ամբողջությունը, որոնք զբաղված են նյութական բարիքների արտադրությամբ, կոչվում է.

1) տրանսպորտ 3) գյուղատնտեսություն
2) ոչ արտադրական ոլորտ 4) արտադրական ոլորտ

3․Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ չէ.

1) համաշխարհային շուկան 3) մեքենայական արտադրությունը
2) ջերմային տրանսպորտը 4) աշխատուժը

4․Համաշխարհային տնտեսության զարգացման փուլերից չէ.
1) մինչագրարային փուլը 3) ինդուստրիալ փուլը
2) ագրարային փուլը 4) հետինդուստրիալ փուլը

5․Ոչ արտադրական ոլորտի ճյուղ չէ. 1) բեռնատար տրանսպորտը 3) պետական կառավարումը
2) գիտությունը 4) գովազդային գործակալությունը

6․Արդյունաբերության առաջատար եռյակի ճյուղ չէ.

1) էլեկտրաէներգետիկան 3) թեթև արդյունաբերությունը
2) քիմիական արդյունաբերությունը 4) մեքենաշինությունը

7․Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.

1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

8․Ո՞ր պնդումն է սխալ.
1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:
2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի
ոչ ավանդական աղբյուրների դերը:
3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:
4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

9․ Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:
2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն
ունեն ատոմային էլեկտրակայանները:
3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են
զարգացող երկրներում:
4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում
զարգացած երկրներին:

10․ Մեքենաշինության տեղաբաշխման սկզբունք չէ.
1) տեղաբաշխումը վառելիքային բազաների մոտ
2) տեղաբաշխումը սպառման վայրերի մոտ
3) տեղաբաշխումը խիտ բնակեցված վայրերում
4) տեղաբաշխումը գիտական կենտրոնների մոտ

11․ Գյուղատնտեսական հողահանդակ չէ.0,25
1) վարելահողը 3) խոտհարքը
2) արոտավայրը 4) անտառը

12 «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 0․25
1) հացահատիկային — բրինձ
2) կերային — ցորեն
3) բանջարաբոստանային — կաղամբ
4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ

13․Հացահատիկային մշակաբույսեր չեն.0,25
1) կորեկը և գարին 3) բրինձը և եգիպտացորենը
2) վարսակը և ցորենը 4) արևածաղիկը և սոյան

14․Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.0,25
1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին
2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը

15․Ո՞ր պնդումն է ճիշտ. 0,5
1) Համաշխարհային անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է:
2) Լեռնային շրջանների անասնապահության հիմնական ճյուղը խոզաբուծությունն է:
3) Ոչխարաբուծությունը հիմնականում զարգանում է մերձքաղաքային գոտիներում:
4) Թռչնաբուծությունը անասնապահության ամենադանդաղ զարգացող ճյուղն է:

16․ Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ծխախոտ ա. հացահատիկային
գարի բ. տեխնիկական
վարունգ գ. այգեգործություն
խնձոր դ. բանջարաբոստանային
1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ
2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ
4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

17․ «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը.

1) սուրճ — Բրազիլիա
2) թեյ — Հնդկաստան
3) բրինձ — Արգենտինա
4) եգիպտացորեն — ԱՄՆ

18․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազման կարգով.
ա. ծովային տրանսպորտ
բ. ավտոմոբիլային տրանսպորտ
գ. խողովակաշարային տրանսպորտ
դ. երկաթուղային տրանսպորտ
1) բ, ա, գ, դ 2) ա, դ, գ, բ 3) դ, գ, ա, բ 4) գ, բ, ա, դ

19․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:

2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում

20․Սխեմատիկ տեսքով ներկայացնել տնտեսության ճյուղային կառուցվածքը և նկարագրել դրանցից մեկը։