Ապրիլ ամսվա ամփոփում

Մարտի 28-ապրիլի 7-ը Առաջադրանք 2

Ապրիլի 11-17

Ապրիլի 18-24 առաջադրանք 1 և առաջադրանք 2

Ապրիլի 25-30 Առաջադրանք 1

Ապրիլի 25-30 առաջադրանք 2

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Անհատական նախագիծ

Կատուն

Պատմությունը ցույց է տալիս եղբոր և քրոջ, Վասյայի և Կատյայի պատմությունը։ Նրանք խնդրել են մի ձագ պահեն, որին իրենց կատուն էր ծնել։ Մայրը կատարեց երեխաների խնդրանքը։  Տղաները սիրեցին կենդանուն, նրանք խաղում էին ձագի հետ, դուրս էին տանում։ Մի անգամ գարնանը կատուն անհետացավ։ Երեխաները ամեն տեղ փնտրեցին կատվին, բայց չկարողացան գտնել նրան։

Մի անգամ նրանք խաղում էին գոմի մոտ և իրենց գլխավերևում բարակ ձայներ լսեցին։ Վասյան աստիճաններով բարձրացավ գոմի տանիքին։ Իսկ Կատյան մնաց ներքևում կանգնած և անընդհատ հարցնում էր.

-Գտա՞ր։ Գտա՞ր

Բայց Վասյան նրան  չէր պատասխանում։ Վերջապես Վասյան գոռաց Կատյաին.

– Գտա։ Մեր կատուն է … Նա ձագեր ունի. այնքան գեղեցիկ է, արի այստեղ։

Կատյան վազեց տուն, կաթ վերձրեց և բերեց կատվին։

Հինգ ձագուկ էին: Երբ նրանք մի փոքր մեծացան, երեխաները ընտրեցին և իրենց պահեցին սպիտակ թաթերով մոխրագույն ձագուկի և բերեցին տուն: Մայրը հանձնեց մնացած ձագերին, իսկ սպիտակ թաթերովին թողեց երեխաներին։ Երեխաները կերակրում էին նրան, խաղում էին  նրա հետ և իրենց հետ պառկեցնում քնելու։

Մի անգամ երեխաները գնացին ճանապարհին խաղալու և իրենց հետ կատվին տարան։

Քամին թափահարում էր ծղոտը և կատուն խաղում էր ծղոտի հետ, իսկ երեխաները ուրախանում էին նրա վրա: Հետո ճանապարհի մոտ թրթնջուկ գտան, գնացին հավաքելու ու մոռացան կատվի մասին։

Հանկարծ նրանք լսեցին, որ ինչ-որ մեկը բարձր բղավում է.

«Ետ, ետ» – և նրանք տեսան, որ որսորդը վազում է, իսկ որսորդի առջև վազում են երկու շներ, որոնք ուզում էին բռնել կատվին: Իսկ հիմար կատուն, վազելու փոխարեն, նստեց գետնին և նայեց շներին։

Կատյան վախեցավ շներից, բղավեց ու փախավ։ Իսկ Վասյան ամբողջ ուժով շների հետ վազեց դեպի կատուն։

Վասյան փորով ընկավ և ծածկեց կատվի ձագին շներից։

Որսորդը շներին քշեց։ Վասյան ձագին տուն բերեց ու այլևս նրան իրենց հետ դուրս չտարավ։

Աղբյուր