Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում

Առաջադրանքներ 

1.Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Կաթվածահար –  1. (բժշկական) Կաթված ստացած, կաթվածով հիվանդացած մարդ:
2. (փոխաբերական) Գործելու՝ զարգանալու՝ դիմադրելու ևն կարողությունից զրկված, անկման՝ թուլության՝ անզորության վիճակի մեջ ընկած: Կաթվածահար երկիր:

2. Պատմվածքի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 

Ինձ դուր եկավ պատմվածքը։ Այս պատմվածքում գյուղի ժողովուրդը ոտքի ելավ կնոջ ասածից և ի վերջո նրանք ոչնչացրին իրենց բնակավայրը և վերջ տվեցին գյուղին։ Այս պատմվածքը կարող է արտահայտել մի քանի միտք, բայց ես ինձ համար առանձնացրեցի այս միտքը, որ պետք չէ իմանալ ապագան, այլ պետք է ապրել ներկայով և վայելել ներկայիս կյանքը։

3. Քո կարծիքով ո՞րն է ստեղծագործության ասելիքը կամ գաղափարը։ 

Պետք չէ սպասել ապագային, այլ պետք է ապրել ներկայով և վայելել ներկայիս կյանքը։ Մարդիկ իրենց սնահավատությունների և ներշնչանքների պատճառով, ոչնչացնում են այն, ինչ ունեն և վնաս են տալիս իրենք իրենց։

Leave a comment