Սիրահար քամին

Հարցեր և առաջադրանքներ

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մշտամրմունջ – 1. Մշտապես մրմնջացող:
2. Միշտ մեղմ ձայն հանող (խոխոջող, կարկաչող ևն):
3. Միշտ մեղմ ձայնով ասվող կամ երգվող:

Օգտվելով պատմվածքի պատկերներից նկարագրի՛ր

ա) քամուն – Այս պատմվածքում քամին սիրահարված էր։ Նա շատ հզոր էր։

բ) արմավենուն – Արմավենին մի նուրբ և գեղեցիկ էակ էր։

գ) Նեղոսին – Նեղոսը այս պատմվածքում շատ հանգիստ էր և ուներ քնքուշ սիրտ։

Քամուն բնութագրի՛ր

ա) ըստ քամու – Քամին կարծում էր, որ ինքը շատ հզոր է, բայց միևնույն ժամանակ կարող է լինել մեղմ։

բ) ըստ արմավենու – Արմավենին մի կողմից կարելի է ասել, որ վախենում էր քամուց և կարծում էր, որ քամին թափառական և անտուն է։

Քամուն

ա) մեղադրի՛ր – Քամին կարող էր ավելի սիրալիր վերաբերվել արմավենուն և չպարտադրեր իրեն սիրել։

բ) արդարացրո՛ւ – Քամին սիրահարված էր և ցանկանում էր գրավել արմավենու սիրտը։

Արմավենուն

ա. մեղադրի՛ր – արմավենին կարող էր ավելի նուրբ խոսել քամու հետ և չանվաներ նրան անտուն։

բ. արդարացրո՛ւ – Արմավենին սիրահարված էր Նեղոսին և չէր ցանկանում շարունակել իր զրույցը քամու հետ։

Leave a comment