Առաջադրանք 2

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

1․Պատմել   20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:

20-րդ դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ։

2․Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:

Ընդհանուր ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905թ․ ամռանը Սասունում և Վասպուրականում։ 1904թ․ գարնան սկզբերին թուրքական 10-հազարանոց զորքը սկսում է իր առաջխաղացումը։ Սասունի դեմ դուրս են բերվում նաև մի քանի հազար զինված քրդեր։ Նրանց դիմագրավում են 200 փորձված հայդուկներ և շուրջ 1000 զինված սասունցիներ։ Ապրիլի 1-ին թշնամին միաժամանակ հարձակվում է հարավային և հյուսիսային կողմերից։ Թուրքական հրամանատարությունն առաջարկում է զենքը վայր դնել։ Անդրանիկն ու Հրայրը պատասխանում են, որ զենքը վայր կդնեն միայն Մայիսյանբարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում։ Թշնամին վերսկսում է հարձակումը։ Հրայրը զոհվում է։ Ապրիլի 22-ին թշնամին գրավում է Գելիեգուզանը, սակայն կռիվները շարունակվում են։Սասունի 1904թ․ ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։

3․Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:

Ինձ նունպես թվում է, որ 20-րդ դարի սկզբին հայդուկային շարժումը իրեն սպառել էր։

4․«Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»

Սկզբնաղբյուրների և գրականության քննական ուսումնասիրության արդյունքում լուսաբանվում է ինքնապաշտպանական հերոսամարտերի տարիներին սխրանքներով աչքի ընկած հայուհիների գործունեությունը, ինչպես նաև ներկայացվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայուհիների կյանքն ու քաջագործությունները:

5․Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/

ԲԴԵ

Բայց ես պետք է մտնեմ Բդեի մոտ։ նա իմ քեռին է։ Ես ինչպե՞ս կարող եմ քաղաքից հեռանալ առանց քեռի Բդեի օրհնությունն առնելու։

Փույթ չէ, թե քեռիս խեցիների վաճառական է։ Բայց նա այժմ մի շատ օգտակար գործով է զբաղված։ Նա սկսել է գրել Մուշ քաղաքի պատմությունը և այն էլ՝ երկաթագիր տառերով, որով դժվարանում է գրել նույնիսկ ս. Կարապետի Ժառանգավորաց դպրոցի շրջանավարտ Մելքոն վարժապետը։

Բդեն նստած գրում էր ձեթի ճրագի տակ, երբ ես անաղմուկ մտնելով, կանգնեցի նրա թիկունքին։ Նա վերջին անգամ գրիչը թաթախեց սև մելանի մեջ, շարադրեց ևս մի պարբերություն և հիշատակարանը ձեռքը վերցնելով բարձրաձայն կարդաց.

Խմբեր, շերտեր, համայնքներ

Մարդը, ինչպես հայտնի է, հասարակական էակ է։ Հասարակության մեջ են ձևավորվում նրա պահանջմունքները և դրանց բավարարելուն ուղղված հմտություներն ու կարողությունները։ Հասարակությունը կազմված է բազմաթիվ մեծ ու փոքր խմբերից։ Դրանց մի մասն առաջանում է ինքնաբերաբար, այսինքն՝խմբի անդամների նախաձեռնությամբ, ինչպես, օրինակ՝ ընտանիքը։ Սոցիալական խմբեր են համարվում մարդկանց շերտերը, խավերը, դասակարգերը։ Համայնք հասկացությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ։ Համայնք ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք տարածքային հիմունքով միավորված, այսինքն՝միևնույն գյուղում, քաղաքում, թաղամասում ապրող մարդկանց խումբը։

Արյան բաղադրությունը

Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։

Արյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

Արյան կազմը: Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55−60)% և ձևավոր տարրերից (40−45)%։
 

Արյան պլազմա: Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:

Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
 

Արյան ձևավոր տարրեր։

Ուշադրություն

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

Էրիթրոցիտներ: Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում:

Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է:

Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:

Վերջինս անկայուն միացություն է, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը:

Ուշադրություն

Էրիթրոցիտներում հեմոգլոբինի քանակի, ինչպես նաև էրիթրոցիտների թվի պակասի դեպքում զարգանում է սակավարյունություն:

Դա կարող է առաջանալ արյան կորստի, թերսնուցման, որոշ թույների ազդեցության և որոշ հիվանդությունների ժամանակ:

Հյուսվածքների մազանոթներում օքսիհեմոգլոբինը հեշտությամբ քայքայվում է՝  անջատելով թթվածին, իսկ ազատված հեմոգլոբինը միանում է ածխաթթու գազին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին:

Կարբոհեմոգլոբինով էլ պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը:

Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:

Միջավայրում շմոլ գազի (CO) քանակի ավելացումը մինչև 0,1% խիստ վտանգավոր է կյանքի համար: Դա բացատրվում է նրանով, որ հեմոգլոբինը CO-ի հետ առաջացնում է կայուն միացություն, որից թթվածնի մատակարարումը բջիջներին զգալիորեն նվազում է, զարգանում է թթվածնային քաղց: Արդյունքում առաջանում է մկանային թուլություն, դողէրոցք և նույնիսկ մահ:

Լեյկոցիտներ: Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքային պրոցեսներից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մահացած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ: Նրանք զգայուն են մանրէների կամ մահացած բջիջներից առաջացած քիմիական նյութերի նկատմամբ:

Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 20−30 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց:

Լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում: Նրանք ապրում են ավելի քան 20 տարի: Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը:


Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ:

Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:

Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 50 %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Կմախքային մկանի կառուցվածքը

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: 

Օրինակ

Աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը

տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Մկանների հիմնական խմբերը

Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զայրույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փոփոխությանը, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին:

Օրինակ

Կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։

Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից:  

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև 50 սմ):

Քառագլուխ մկան

Մարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է հակադիր ներգործող երկու խումբ մկանների՝ ծալող և պարզող, համաձայնեցված գործունեությամբ: Անընդհատ, առանց հանգստի ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանի աշխատունակությունն աստիճանաբար փոքրանում է:

Աշխատունակության ժամանակավոր նվազումը, որն առաջանում է երկարատև աշխատանքի ընթացքում, կոչվում է հոգնածություն:

07.03.2023

Տնային աշխատանք 

Կարդա՛ Տերյանի ,,Ոսկե հեքիաթ,, շարքի բանաստեղծությունները,

Ներկայացրո՛ւ՝ ինչ առանձնահատկություններ ունեն բանաստեղծությունները, ի՞նչ թեմայով են գրված, ինչ տրամադրություն են արտահայտում։ 

Բանաստեղծությունները հայրենիքի թեմայով են։ Հայրենիքին վտանգ է սպառնում, ապագան անհայտ։

Առանձնացրո՛ւ սիրելի բանաստեղծություններ։

Հատված

Դու եկար սպիտակ շորերով

Փողոցում

Դուրսը ցուրտ է հիմա

Մեկ բանաստեղծություն ընտրել, ձայնագրել կամ տեսագրել, տեղադրել բլոգում, ուղարկել հղումը։ 

Ձայնագրություն