Խոսք սկսնակ բանաստեղծներին

Մի քանի նախադասությամբ ներկայացնել հոդվածի ասելիքը։

Ստեղծագործությունը պատմում էր այն մասին, որ գոյություն ունեն տարբեր դարերի մարդիկ։ Ամեն դար իր հետևից թողնում է մի մեծ պատմություն։ Նոր, երիտասարդ և եռանդուն դարի ժողովուրդը ձևավորվում է մեծերի օրինակի վրա, սակայն այն ունենում է իր առանձնահատկությունները և այլ մտածելակերպ։ Թումանյանը հայտնվել էր այսպիսի դարաշրջանների մեջտեղում և հետևում էր մեծերի և երիտասարդների դարաշրջանների փոփոխություններին։

Դուրս բերել կարևոր միտք արտահայտող տողերը։ 

Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում։

Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել։

Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջագրով ու նոր վերաբերմունքով։ Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել։ Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել։ Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային։ Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեն իրենց համար։

Առաջադրանք, 8-րդ դասարան, փետրվարի 20-27-ը

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Գերմանիան տնտեսապես միավորված էր։ Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր։ Պրուսիան ձգտում էր բարենորոգել նաև Գերմանական միությունը։ Ոգեշնչողը Օ․ Բիսմարկն էր։ Նա կարծում էր, որ հաղթանակի հասնելու համար պետք է զենք։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ»։ 1866թ․ նրանք ջախջախեցին Ավսրիային։ Բիսմարկը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը՝ բաղկացած 22 պետությունից։ Կնքված հաշտությամբ Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը և վճարեց մեծ ռազմատուգանք։ Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։

Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Իտալիան նույնպես մնացել էր մասնատված։ 1850-1860 ական թթ․ երկրի միավորման նախադրյալներն ակներև էին։ Տնտեսության տարբեր բնագավառերում նկատվում էին արմատական տեղաշարժեր։ Կազմավորվում էր համազգային շուկան։ Ազգային հերոս Ջ․ Գարիբալդին 1860թ․ իր զորաջոկատով ափ իջավ Սիցիլիայում և կարճ ժամանակահատվածում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը։ 1861թ․ հրավիրվեց համաիտալական խորհրդարանը, որը հռչակեց իտալական թագավորության ստեղծումը։ Հռոմն Իտալիային միացավ և մայրաքաղաք հռչակվեց ֆրանս-պրուսական պատերազմից հետո՝1871թ․։ Դա Իտալիայի վերամիավորման հարուրամյա պայքարի ավարտն էր։ Իտալիան նույնպես սահմանադրական միապետություն էր։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Պրուսիան ձգտում էր բարենորոգել նաև Գերմանական միությունը։ Ոգեշնչողը Օ․ Բիսմարկն էր։ Նա կարծում էր, որ հաղթանակի հասնելու համար պետք է զենք։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ»։ Այլ խոսքերով կարելի է ասել, որ նա շատ խիստ ղեկավար էր։

Ազգային հերոս Ջ․ Գարիբալդին 1860թ․ իր զորաջոկատով ափ իջավ Սիցիլիայում և կարճ ժամանակահատվածում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը։ 1861թ․ հրավիրվեց համաիտալական խորհրդարանը, որը հռչակեց իտալական թագավորության ստեղծումը։

20.02.2023

Դասարանական աշխատանք

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող: Բացականչական
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ: Հարցական
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել: Հրամայական
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: Պատմողական

Պատմողական նախադասություն

1.     Հաստատական

2.     Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ: Ժխտական
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: Հաստատական

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ի՞նչ ես պահանջում, – հարցեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

Ո՞վ է ինձ սպասում:

Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

Լիլիթ, ների՛ր ինձ:

Մի՛ հիշիր, ինձ այդպես մի՛գթա:

Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների: 

Խաղա՛ղ անցիր, մի՛ սպասիր :

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

Ա՞խ, մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

Ավա՞ղ, ոչինչ չի փոխվել: