13.02.2023

Դասարանական աշխատանք

Ձայնարկություն

1. Ընդգծե՛ք զգացական երեք ձայնարկություն․

Փիշի՜-փիշի՜, օ՜ֆ, հե՜յ, վա՜խ, օ՜, ճը՛ռռ։

2. Ընդգծե՛ք կոչական երեք ձայնարկություն․

հե՜յ, վա՜յ, թըշշ, թըխկ, հարա՜յ։ 

Վերաբերական

1. Նախադասությունները կետադրիր։ 

Այսօրվա մեր հյուրն, անշուշտ, բոլորիդ քաջ ծանոթ է։ 

Ահա, ինչպես են ապրում մեր եղբայրներն այնտեղ։ 

Վաղը, ի միջի այլոց, իմ ծննդյան տարեդարձն է։ 

Քո վերջին ելույթն, ինչպես երևում է, ամենքին դուր է եկել։ 

Նա իհարկե հիշում էր ամուսնուն, բայց առանց կարոտի։ 

Կարծես ձուլված էր ծանր մետաղից։ 

2. Ընդգծե՛ք երեք վերաբերական 

Մանավանդ, նման, վրա, լոկ, թեևս, այդտեղ։ 

Տնային աշխատանք

1. Ընդգծված մասերը նախադասություններից հանի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Ստացված և տրված նախադասությունների արտահայտած մտքերը համեմատի՛ր:

Արտակը, նա արդեն մի շնորհալի երիտասարդ էր դարձել, հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը:
Հասմիկը, ճի՞շտ եմ հիշում դստերդ անունը, հիմա հավանաբար հասուն օրիորդ է:
Զարմացած երեխան, ինչպե՛ս էին փայլում նրա մեծմեծ աչուկներըմոտեցավ արջուկին:
Մագաղաթյա մատյանը (նա բոլորովին չէր սպասում այդպիսի վախճանիդրված էր սեղանին:

Արտակը հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը:
Հասմիկը հիմա հավանաբար հասուն օրիորդ է:
Զարմացած երեխան մոտեցավ արջուկին:
Մագաղաթյա մատյանը դրված էր սեղանին:

2. Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր:


Այս գիրքը, դու դեմ չես լինի չէ՞, կնվիրենք Գևորգին:
Տատիկին ծաղիկներ կտանես,  նա այնքա՜ն շոյված կզգա:
Այդ նամակն ուղարկված էր (ինքներդ տեսաք) լրագրում տպելու համար:
Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի (ինձ գոնե այդպես է թվում) ուրիշ բան չեն էլ ուզում:
Հանկարծ տեսավ իրենց հին, մի կողմի թեքված տունը (ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ) և բակի ծեր թթենին: