Անհատական նախագիծ

Թարգմանություն

Ռուսերենից հայերեն

Ինչու՞ է կարևոր գրքեր կարդալը:

Օրական ընդամենը 15 րոպե կարդալը կօգնի զարգացնել հիշողությունն ու երևակայությունը, ընդլայնել բառապաշարը և դառնալ ավելի խելացի։ Հոդվածում պատմում ենք, թե ինչու է կարևոր ամեն օր կարդալ և տարեկան քանի գիրք է անհրաժեշտ կարդալ։

Ինչպես է կարդալն օգտակար ուղեղի համար

Բարելավում է մտքի գործընթացները

Իմաստալից ընթերցանության միջոցով ինչպես մեծահասակի, այնպես էլ երեխայի մոտ ուղեղում ձևավորվում են նոր նյարդային կապեր, դրանք օգնում են ավելի արագ մտածել և բարելավել հիշողությունը։ Նույն ազդեցությունը կարելի է ստանալ աուդիոգրքեր լսելուց, հոդվածներ կարդալուց և սոցիալական ցանցերում տեղեկատվական գրառումներից: Ուղեղի ծերացումը նույնպես դանդաղում է։

Զարգացնում է երևակայությունը և ֆանտազիան

Միչիգանի համալսարանի հետազոտության համաձայն՝ հենց գեղարվեստական ​​գրականություն կարդալն է օգնում ակտիվացնել ուղեղի նոր մասերը և զարգացնել երևակայությունը: Սակայն համակարգչով խաղալիս ուղեղի այս նույն հատվածները մնում են չօգտագործված։

Նվազեցնում է սթրեսը

Զվարճալի ֆանտաստիկա կամ հետաքրքրաշարժ ոչ գեղարվեստական ​​գիրքը օգնում է հանգստանալ ծանր օրվանից հետո, և նվազեցնում է ներքին լարվածությունը 68%-ով, մինչդեռ տեսանյութ դիտելը օգնում է հանգստանալ միայն 21%-ով, ըստ Սասեքսի համալսարանի գիտնականների դիտարկումների: Եվ գիրքը թույլ է տալիս նաև դադարեցնել ավելորդ մտքերի հոսքը և ավելի արագ քնել:

Ընդլայնում է բառապաշարը

Ընթերցանության ընթացքում դուք ակամա մտապահում եք նոր բառեր, իսկ հետո դրանք վերարտադրում եք զրույցի ընթացքում։

Որքա՞ն կարդալ օրական

Գիտնականները խորհուրդ են տալիս կարդալ օրական առնվազն 15-30 րոպե (20-30 էջ), արդեն այս ընթացքում ուղեղում տեսանելի փոփոխություններ են լինում։ Բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որքան ժամանակ տրամադրի գրքին։ Եթե ​​կարողանաք օրական մեկ ժամ կարդալ, ապա արդյունավետությունը միայն կբարձրանա։

Աղբյուր

Leave a comment