Արա առաջին քայլը

Մարդուն իր կյանքի գործունեության ընթացքում վախը միշտ խանգարում է և դառնում է շատ գործերի իրականացման տապալումի պատճառը։ Ես, այս թեմայի շուրջ խորհելով, հասակացա, որ պետք է շրջանցել վախը բոլոր կողմերից։ Մեր ծնված օրվանից սկսած մինչև կյանքի վերջ պետք է լինում հաղթահարել վախը։ Երբ մենք փոքր ժամանակ պետք է կատարեինք մեր առաջին քայլերը, մենք բոլորս էլ վախենում էինք, սակայն մենք դա հաղթահարեցինք։ Գոյություն ունի այդպիսի օրինակների մի մեծ շարան։ Հիշենք մեր դպրոցի առաջին օրը, երբ մենք հաղթահարեցինք վախը՝ դեպի քայլ մեր առաջին գիտելիքներին։ Այսպես է նաև սպորտի մեջ  և այլ բնագավառներում։ Երբ չափահաս ժամանակ ընտրում ենք մեր ապագայի ուղղությունը, մենք վախենում ենք սխալվել, բայց եթե լսենք մեր սրտին, ապա ամենը տեղը կընկնի։ Արդեն հասուն ժամանակ, ունենալով աշխատանքի փորձ և ցանկություն՝ հասնելու անձնական գործունեության կատարելագործմանը, միշտ կա վախ, որ ձեզ ետ է քաշում, սակայն, չմտածելով տապալումների մասին, դուք կհասնեք ձեր նպատակին։ Այս օրինակները ասելով, ես ցանկանում եմ բացատրել մարդկությանը, որ պետք չէ վախենալ առաջին քայլերից։ Կատարե՛ք ձեր առաջին քայլերը սիրով և վստահությամբ։

Leave a comment